Armenian ARMSCII Armenian
Կ-4664-12.12.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը «զբաղեցնողների,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «զբաղեցնողներին,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով.

2) 5-րդ մասը «զբաղեցնողների,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերը փոխարինել «, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով.

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) վերնագիրը «զբաղեցնողների,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Արտաքին հետախուզության ծառայության ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:».

3) 5-րդ մասը «ոստիկանությունում,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 1-ին հավելվածը`

1) «Պետական վերահսկողության ծառայության ղեկավար 12.00» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արտաքին հետախուզության ծառայության պետ 12.00».

2) «Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ 8.50» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ 8.50».

3) «Հակակոռուպցիոն կոմիտե» բաժնից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր բաժնով.
 
«Արտաքին հետախուզության ծառայություն
Ենթախումբը
3
Բարձրագույն պաշտոններ
7.50
1
 Գլխավոր պաշտոններ
 6.80
2
 6.40
3
 
 6.20
1
Ավագ պաշտոններ
 5.60
2
 
 5.40
3
 
 5.00
1
 Միջին պաշտոններ
 4.50
2
 4.25
3
 
 4.00
1
 Կրտսեր պաշտոններ
 3.80
2
 
 3.60
3
 
 3.50»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը Արտաքին հետախուզության ծառայության պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց եւ (կամ) նրանց ընտանիքների անմիջական անդամների վրա տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից: