Armenian ARMSCII Armenian
Կ-4666-12.12.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի  շրջանառության  կարգավորման  մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայություն,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն «ազգային անվտանգության,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: