Armenian ARMSCII Armenian
Կ-4667-12.12.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձը`

ա. որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ, կամ

բ. որի ծառայությունը դադարեցվել է «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կամ 11-րդ կետով նախատեսված հիմքով.»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «զբաղեցրած» բառից առաջ լրացնել «, Արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 3.1-ին մասի «5-12-րդ» բառերը փոխարինել «5-12.1-ին» բառերով.

2) 4-րդ եւ 11-րդ մասերի «9-12-րդ» բառերը փոխարինել «9-12.1-ին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «8-12-րդ» բառերը փոխարինել «8-12.1-ին» բառերով:

Հոդված 5. Օրենքի 1-ին հավելվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.

«15.1) Արտաքին հետախուզության ծառայության պետի եւ նրա տեղակալի պաշտոն».

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: