Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը «հետախուզական,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզական,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասը «Հետախուզական, » բառից հետո լրացնել «արտաքին հետախուզական,» բառերով,
2) 4-րդ մասի «ա» եւ «բ» կետերը «հետախուզական,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզական,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը վերջին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ մասով.
«Պետական գաղտնիք կազմող՝ Արտաքին հետախուզության ծառայությանը եւ արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններին գաղտնի աջակցություն ցուցաբերող (ցուցաբերած) անձանց մասին տեղեկությունները ենթակա չեն գաղտնազերծման նույնիսկ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանման առավելագույն թույլատրելի ժամկետը լրանալու դեպքում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: