Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-467-12.12.2022-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2022 թվականի հունիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի հունիսի 13-ին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու պետություններում կիրառվող անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրը:

2022թ. հուլիսի 19-ի դրությամբ կատարական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին:


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մնացական Սաֆարյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի հունիսի 13-ին:

Կատարի Պետության Կառավարության հետ առողջապահության բնագավառում համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում բազմակողմ փոխշահավետ գործակցության հաստատման տեսանկյունից, որը կօգնի կողմերի միջեւ համագործակցությունը զարգացնել առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման եւ փոխանակման, առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջեւ ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման ու փոխշահավետ ներդրումների ներգրավման, հանրային առողջության պահպանման եւ զարգացման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Համաձայնագրով նախատեսված Կատարի Պետություն փոխայցելությունների արդյունքում ակնկալվում է առողջապահության ոլորտի հայաստանցի մասնագետների, բժիշկների, գիտնականների, ուսանողների որակավորման բարձրացում, որը կխթանի նաեւ Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաեւ գիտակրթական ներուժի եւ առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացմանը:

Համաձայնագրի վավերացումը կնպաստի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2021 թ. նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշման Հավելված 1-ի «Առողջապահություն» բաժնի 1-ին, 2-րդ, 14-րդ եւ 19-րդ կետերի կատարմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաեւ միջգերատեսչական համագործակցության շնորհիվ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ կապերի եւ բարեկամության ամրապնդմանը նպաստելու անհրաժեշտությունը` նպատակահարմար ենք գտնում 2022 թվականի հունիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի վավերացումը:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Կատարի Պետության միջեւ հարաբերությունները 2019 թվականին Դոհայում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության հիմնումից ի վեր զգալիորեն ակտիվացել են: Ընդլայնվում է քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններում երկկողմ օրակարգը, առկա են բազմաոլորտ համագործակցության զարգացման լուրջ միտումներ: Նկատվում է Հայաստանից դեպի Կատար եւ հակառակ ուղղությամբ այցելությունների որոշակի աճ, հաճախակիացել են նաեւ բարձրաստիճան այցերը: 2022թ. հունիսին կայացել է ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցը Դոհա, որի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր):

Համաձայնագրի վավերացումը եւ ուժի մեջ մտնելը դրական ազդեցություն կունենա առողջապահական եւ բժշկական գիտությունների ոլորտներում հայ-կատարական համագործակցության խորացման համար: Առողջապահության ոլորտի հայաստանցի մասնագետների, բժիշկների, գիտնականների, ինչպես նաեւ ուսանողների՝ համաձայնագրով նախատեսված փոխայցելությունները Կատարի Պետություն կնպաստեն նրանց որակավորման բարձրացմանը՝ այդպիսով խթանելով նաեւ Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացումն ու առաջխաղացումը, գիտակրթական ներուժի եւ առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացումը: Համաձայնագիրը կարող է հանգեցնել նաեւ Հայաստանի առողջապահական ոլորտում կատարական ներդրումների ներգրավմանը, ինչպես նաեւ Կատարից դեպի Հայաստան բժշկական զբոսաշրջության խրախուսմանը:

Կողմերը ստեղծում են համատեղ կոմիտե, որը բաղկացած է Կողմերի կողմից նշանակված հավասար թվով ներկայացուցիչներից: Կոմիտեն անհրաժեշտության դեպքում անցկացնում է իր հանդիպումները Հայաստանի Հանրապետությունում եւ Կատարի Պետությունում՝ հաջորդաբար, Համաձայնագրի կատարումը վերահսկելու եւ Համաձայնագրով նախատեսված համագործակցության մանրամասները լրացուցիչ մշակելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը 2022 թվականի հունիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մնացական Սաֆարյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրրը ենթակա է վավերացման:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Կատարի Պետության Կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Կատարի Պետության Կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածը («Ծախսերը») կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ առողջապահության նախարար
Ա. Ավանեսյանին

ՀՀ արդարադատության նախարար
Կ. Անդրեասյանին


Ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարության
10.08.2022 թ. թիվ ԱԱ/10.2/19477-2022 գրության

Հարգելի՛ գործընկերներ


Հայտնում ենք, որ 2022 թվականի հունիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` Գ. Սանոսյան


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն