Armenian ARMSCII Armenian
Կ-1001-04.09.2003-ՍԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (31 մարտի 2003 թվականի, ՀՕ-519-Ն) 42-րդ հոդվածի 1-ին մասի «անհատական ծածկագիրը», 1-ին մասի 8-րդ կետի «անհատական ծածկագրերը» բառերը համապատասխանաբար փոխարինել «սոցիալական ապահովության քարտի համարը» եւ «սոցիալական ապահովության քարտերի համարները» բառերով:

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: