Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-44237-15.12.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-6-Ն օրենքի 16-րդ հոդվածում եւ 18-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ներքին գործերի նախարար նշանակելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ