Հոդված 1. «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի 17-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները.
1) 1-ին մասում լրացնել 7-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.
«7) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով նախատեսված` մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի տվյալների հիման վրա մասնակիցների մեկ բանկային հաշվեհամարի կամ մասնակիցների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի պատկանելիության եւ վավերականության վերաբերյալ տեղեկության ստացումը:»,
2) լրացնել 3-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ հարկային մարմինը` համատեղ հրամանով:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ հարկային մարմինը սահմանում են այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: