Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ պարբերություններով.
«Սույն օրենքը, «Առեւտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաեւ մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի կատարման պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ: Մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից հարկադիր կատարման ներկայացված արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման նկատմամբ տարածվում են կատարողական թերթի կատարման կանոնները:
Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, համապատասխան, սահմանում է նաեւ նոտարի արձակած վճարման կարգադրության կատարման պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ: Նոտարի արձակած վճարման կարգադրության հարկադիր կատարման նկատմամբ տարածվում են նոտարի տված կատարողական մակագրության թերթի կատարման կանոնները:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1. նոտարի արձակած վճարման կարգադրությունը.»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «:» կետադրական նշանը փոխարինել «, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը, նոտարի արձակած վճարման կարգադրությունը:» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 10-րդ պարբերության, 2-րդ հոդվածի, ինչպես նաեւ 3-րդ հոդվածի՝ նոտարի արձակած վճարման կարգադրության մասով, որոնք ուժի մեջ են մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից: