Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 121-րդ հոդվածի 1-ին մասում «պատժի կրման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (սույն գլխում այսուհետ՝ դատարան)» բառերը փոխարինել «համապատասխանաբար պատժի կրման վայրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (սույն գլխում այսուհետ՝ դատարան)՝ ըստ պատժի կրման վայրի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի131-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատում է դատապարտյալին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 155-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասում «պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը» բառերը փոխարինել «համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի» բառերով.
2) 5-րդ մասը «լուծում է» բառից հետո լրացնել «համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն գլխում նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 48-րդ գլխի կարգավորումները: Սույն օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված դատական ակտերի հատուկ վերանայման վարույթն իրականացվում է միայն բանավոր ընթացակարգով:»:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 168.1.-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 168.1. Դատական ակտերի բողոքարկումը
1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատախազը, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը:
3. Բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը:
5. Սույն գլխում նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: