Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «քաղաքացիական եւ» բառերը:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-ին հոդվածով.
«Հոդված 43.1. Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկություններ ձեռք բերելը
1. Դատարանը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այլ մարմիններից եւ անձանցից:
2. Դատարանին անհրաժեշտ տեղեկատվությունն էլեկտրոնային տեղեկատվական համակարգում ինքնաշխատ գեներացվում է հարցմամբ ներկայացված տեղեկությունների հիման վրա: Հարցման պատասխանն ինքնաշխատ պատրաստվում է էլեկտրոնային փաստաթղթի ձեւով, որը հավաստվում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կողմից: Էլեկտրոնային տեղեկատվական համակարգից հարցման պատասխանի արտատպված օրինակը հավասարեցվում է տեղեկությունը տնօրինող համապատասխան մարմնից դիմումի կամ որոշման հիման վրա ստացված պատասխանին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից եւ 3-րդ մասից հանել « եւ երրորդ անձանց» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերից հանել «, հայցադիմումի եւ կից փաստաթղթերի պատճենները» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 6-7րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
7. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է դատավարության մասնակիցներին, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:»:
Հոդված 6. Օրենսգրքի 117-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վարչական դատարանում վիճարկման հայցերով գործերի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:».
2) 3-րդ մասի 3-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(բացառությամբ երրորդ անձի)» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում կարող է փոփոխել դատական ակտի հրապարակման օրը: Սույն օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրը փոփոխելիս պետք է պահպանվի սույն օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 118.1-ին հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 118.1 Գրավոր ընթացակարգի շրջանակներում դատավարության մասնակիցների կողմից կատարվող գործողությունները».
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատավարության մասնակիցների առարկությունները, միջնորդությունները, ինչպես նաեւ նրանց պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ վարչական դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ կցելով դրանց պատճենները դատավարության մյուս մասնակիցներին ուղարկելը հավաստող ապացույցը, իսկ եթե այդ փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել` դատավարության մյուս մասնակցին ուղարկելով ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում: Սույն մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում դատավարության մասնակցի առարկությունները, միջնորդությունները եւ ապացույցները չեն ընդունվում եւ քննարկման ենթակա չեն:».
3) 2-րդ մասում «հայց» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հայցի հիմքը եւ (կամ) առարկան փոփոխելու միջնորդություն» բառերով, իսկ «երկշաբաթյա» ժամկետը փոխարինել «մեկամսյա» բառով.
4) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո վարչական դատարանը դատավարության մասնակիցների համար սահմանում է մինչեւ մեկամսյա ժամկետ ապացույցներին եւ առարկություններին ծանոթանալու, դրանց հաշվառմամբ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն կատարելու, լրացուցիչ դիրքորոշում հայտնելու, ինչպես նաեւ ապացույցներ ներկայացնելու համար:».
5) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված ժամկետները երրորդ անձի ներգրավվման դեպքում հաշվարկվում են երրորդ անձ ներգրավելու մասին որոշումն ստանալուց հետո: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ դատավարության մասնակցի միջնորդությամբ սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:».
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Վարչական դատարանը հայցի հիմքի եւ (կամ) առարկայի փոփոխության դեպքում այդ մասին տեղեկացնում է դատավարության մյուս մասնակցիներին, որոնք կարող են օգտվել սույն օրենսգրքով սահմանված իրենց իրավունքներից:»:
Հոդված 9. Օրենսգրքի 118.2-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) վարչական դատարանը եկել է եզրահանգման, որ գործի քննության համար անհրաժեշտ է հրավիրել դատական նիստ, այդ թվում` դատավարության մասնակիցներից ստանալ բանավոր պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների եւ գործում առկա ապացույցների վերաբերյալ.».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներով, 123.5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 131-րդ, 135.2-րդ եւ 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական դատարանը գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում եւ հրապարակում է գրավոր ընթացակարգ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ նշված ժամկետը կարող է երկարաձգվել եւս մեկ անգամ` մինչեւ չորս ամիս ժամկետով:».
3) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 118.4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաեւ գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում ընդհանուր կանոններով, բացառությամբ սույն օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործերով կայացված վճռի եւ գործի վարույթը կարճելու մասին որոշման, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակելու օրվանից 15 օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:».
2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 140-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 31.3-րդ գլխով նախատեսված գործերի քննության արդյունքում կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը քննում եւ որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելու պահից տասնհինգօրյա ժամկետում:»:
Հոդված 12. Օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «պատասխանողի գտնվելու վայրի` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները» բառերը փոխարինել «համապատասխանաբար մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ ըստ պատասխանողի գտնվելու վայրի» բառերով
Հոդված 13. Օրենսգրքի 222.11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-9 -րդ մասերով.
«5. Վարչական դատարանի՝ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հրապարակման պահից հնգօրյա ժամկետում:
6. Վարչական դատարանը բողոքի պատճենը ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը պարտավոր է գործն ուղարկել վերաքննիչ դատարան:
7. Վերաքննիչ դատարանը սույն օրենսգրքի 135-137-րդ հոդվածներով նշված որոշումներից մեկը կայացնում եւ ուղարկում է գործին մասնակցող անձանց բողոքը ստանալուց հետո՝ 48 ժամվա ընթացքում:
8. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչեւ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:
9. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: