Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 4-րդ կետում «որոշումը» բառից հետո լրացնել «նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերը.
2) 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով՝
«ժէ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ բողոքներով | բազային տուրքի 15-ապատիկի չափով»: |
3) հոոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» ենթակետով՝
«ժզ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներով | բազային տուրքի 20-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 21.1-րդ կետում «տալու» բառից հետո լրացնել «կամ վճարման կարգադրություն արձակելու» բառերը:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից: