Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-45212-16.12.2022-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի
ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում.

1) 4-րդ կետում «որոշումը» բառից հետո լրացնել «նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերը.

2) 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով՝
 
«ժէ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ բողոքներով բազային տուրքի 15-ապատիկի չափով»:
.

3) հոոդվածի 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» ենթակետով՝
 
«ժզ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներով բազային տուրքի
20-ապատիկի չափով»:

:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 21.1-րդ կետում «տալու» բառից հետո լրացնել «կամ վճարման կարգադրություն արձակելու» բառերը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից: