Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «, նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերով.
2) 10-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով.
«ժէ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ բողոքներով՝
բազային տուրքի 15-ապատիկի չափով».
3) 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» ենթակետով.
«ժզ. նոտարի արձակած վճարման կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներով՝
բազային տուրքի 20-ապատիկի չափով»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 21.1-ին կետը «տալու» բառից հետո լրացնել «կամ վճարման կարգադրություն արձակելու» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից: