Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-45214-16.12.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1.1-ին մասում «Որպես գիտական աստիճան ունեցող հավակնորդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերով նախատեսված ցուցակներում» բառերով.

2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում սույն հոդվածով նախատեսված անձանց վերապատրաստման արդյունքները գնահատվում են սույն օրենքի 26-27-րդ հոդվածներով սահմանված կանոններով, իսկ անձինք վերապատրաստումը համարվում են անցած դրական գնահատման դեպքում եւ եթե նրանք մասնակցել են լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրանց բացակայությունը ճանաչվել է հարգելի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ