Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասի «Որպես գիտական աստիճան ունեցող հավակնորդ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված ցուցակներում» բառերով.
2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում սույն հոդվածով նախատեսված անձանց վերապատրաստման արդյունքները գնահատվում են սույն օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածներով սահմանված կանոններով, իսկ անձինք վերապատրաստումը համարվում են անցած դրական գնահատման դեպքում եւ եթե նրանք մասնակցել են լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում՝ երբ նրանց բացակայությունը ճանաչվել է հարգելի:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: