Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-730-25.10.2005-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 1573 -րդ հոդվածի վերնագրից եւ առաջին մասից հանել «կառուցման եւ շահագործման» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 1574 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1574 . Քաղաքաշինության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի կամ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաեւ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը

Քաղաքաշինության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի կամ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաեւ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում, նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցմանը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Նույն արարքը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների՝

- առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով»։

Հոդված 3. Օրենսգրքի 1577 -րդ հոդվածի վերնագրում եւ առաջին մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 1578 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1578 .Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը։

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի ինչպես նաեւ ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգ չեն պարունակում մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաեւ վտանգ են պարունակում մարդկանց կամ շրջակա միջավայրի համար եւ չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները՝

- առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների՝

- առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով«։

Հոդված 5. Օրենսգրքի 15710 հոդվածի վերնագրում եւ առաջին մասում «արգելելը, տեսչության» բառերը փոխարինել «արգելելը կամ տեսչության» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 24411 -րդ հոդվածի «157-15712 » թվերը փոխարինել «157-15714 » թվերով:
 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1922-Ն որոշմամբ հաստատված՝ «ՀՀ կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի» 37-րդ կետի հանձնարարականով։

Օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնել շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ինչպես նաեւ շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի խախտումներ կատարելու պարագայում յուրաքանչյուր խախտման համար կիրառվող համապատասխան տուգանքի նշանակման դեպքերը:

Նախագծով առաջարկվում է օրենսգրքի 1578 -րդ հոդվածը վերաշարադրել այն սկզբունքով, որպեսզի հնարավոր լինի խախտումներ կատարած անձին պատասխանատվության ենթարկել ոչ թե բոլոր խախտումները միաժամանակ կատարելիս, այլ դրանցից յուրաքանչյուրի խախտման համար ինչպես նաեւ այն նկատառումները, որ շենքի, շինության ամրության կայունության, հուսալիության վրա կարող են ազդել շինարարությունն իրականացնողի կողմից անմիջականորեն կատարած խախտումները, մինչդեռ տեխնիկական հսկողության կարգի խախտում թույլ տալը չի կարող նման հետեւանքներ ունենալ եւ նրանց նկատմամբ նպատակահարմար չէ կիրառել նույնաչափ վարչական տուգանք: Այդ իսկ պատճառով նախագծի 15714 -րդ հոդվածով նախատեսվել է այլ չափի վարչական տույժ` տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ:

Օրենքի նախագծի ընդունմամբ այն համապատասխանեցվում է նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի դրույթներին:

Նախագծով հստակեցվել է շինարարության ընթացքում տեխնիկական եւ հեղինակային հսկողության իրականացումը չապահովելու դեպքում կառուցապատողի նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը: Վերջինս պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով, մասնավորապես կառուցապատողի պարտականությունների մեջ ամրագրված է, որ կառուցապատողը պարտավոր է ապահովել հեղինակային իրավունքի նորմերը, ապահովել քաղաքաշինական օբյեկտների նախագծի գործնական իրականացման ընթացքում հեղինակային հսկողությունը (հոդված 6, չորորդ մաս, ը) ենթակետ), ինչպես նաեւ կառուցապատողը պարտավոր է ապահովել քաղաքաշինական օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը (հոդված 6, չորորդ մաս, թ) ենթակետ): Քաղաքաշինական պետական տեսչության 2003, 2004 թվականներին շինարարական օբյեկտներում կատարած ստուգումների արդյունքների ուսումնասիրություններից պարզվել է, որ կառուցապատողների կողմից հաճախակի չեն կատարվում վերոհիշյալ պարտականությունները: Այսպես` 2003թվականին ստուգված 900 օբյեկտներում կառուցապատողների կողմից 150-ում չի ապահովվել տեխնիկական հսկողություն, 141 օբյեկտում` հեղինակային հսկողություն: 2004 թվականին ստուգված 1200 օբյեկտներում համապատասխանաբար 374-ում չի ապահովվել տեխնիկական հսկողություն, 368-ում` հեղինակային հսկողություն: Նմանատիպ խախտումների համար 2003, 2004թվականներին վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել, քանի որ օրենքով նախատեսված չի եղել: