Հոդված 1. «Արդյունաբերական քաղաքականության մասին» 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղղությունների մասով հաստատում է պետական օժանդակության եւ աջակցության ծրագրեր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: