Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-129-Ն) 4-րդ հոդվածի՝
ա) 3-րդ մասի «ա», «գ» եւ «դ» կետերում «հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչեւ 1000 բնակիչ ունեցող» բառերը փոխարինել «մինչեւ 1000 բնակիչ ունեցող` հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային» բառերով.
բ) 3-րդ մասը «ե» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր «զ» կետով.
«զ) 2006 թվականի հունվարի 1-ից պարտադիր է 1000 եւ ավելի բնակիչ ունեցող՝ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերում գտնվող խանութների եւ տաղավարների միջոցով իրականացնող առեւտրական գործունեության համար»:
դ) 3-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Մինչեւ 1000 բնակիչ ունեցող` հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղական բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը:»
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: