Հոդված 1. «Բուսական աշխարհի մասին» 1999 թվականի նոյեմբերի 23-ի ՀՕ-22 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ.1» կետով.
«զ.1) բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանում.»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը վեց ամսվա ընթացքում ընդունում է բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը: