Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4811-27.12.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «զ1» կետով.

«զ1) կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանում.»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունն ընդունում է կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը՝ վեց ամսվա ընթացքում: