Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» 2000 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-52 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1» կետով.
«զ1) կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի սահմանումը.»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը վեց ամսվա ընթացքում ընդունում է կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը: