Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետ՝
«9) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի եւ վարքագծի նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝
«Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված անհետաձգելի միջամտության որոշումների կատարման նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է նաեւ էլեկտրոնային հսկողություն:
Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝
«Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված պաշտպանական որոշումների կատարման նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է նաեւ էլեկտրոնային հսկողություն:»:
Հոդված 4. Սույն օրենքի 2-ին հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կընդունվի սույն օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: