Armenian ARMSCII Armenian
Կ-491-17.01.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39.1-ին եւ 39.2-րդ հոդվածներով.

«Հոդված 39.1. Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը դատախազների խմբի կողմից

1. Անհրաժեշտության դեպքում վերադաս դատախազի հանձնարարականով կարող է ստեղծվել դատախազների խումբ: Հանձնարարականի մեջ պետք է նշվեն բոլոր դատախազները, որոնց հանձնարարվում է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, այդ թվում` դատախազների խմբի ղեկավարը:

Հոդված 39.2. Դատախազների խմբի ղեկավարի եւ անդամների լիազորությունները

1. Դատախազների խմբի ղեկավարը կազմակերպում է դատախազների խմբի աշխատանքը, ղեկավարում եւ համակարգում է մյուս դատախազների գործողությունները:

2. Դատախազների խմբի անդամն իրականացնում է սույն օրենսգրքի 38-րդ եւ 39-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները դատախազների խմբի ղեկավարի սահմանած շրջանակներում:

3. Սույն օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ եւ 19-րդ կետերով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված լիազորություններն իրականացնում է բացառապես դատախազների խմբի ղեկավարը:

4. Դատախազների խմբի ղեկավարը եւ անդամն իրականացնում են նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: