Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 7-րդ մասում «խախտումներ» բառը փոխարինել «դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերեւույթ հիմքեր» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 3-րդ մասից հանել «Արդարադատության ակադեմիայի ռեկտորը,» բառերը, իսկ «երեք իրավաբան-գիտնական,» բառերը փոխարինել «չորս իրավաբան-գիտնական,» բառերով.
2) Լրացնել նոր` 6.1-ին մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«6.1. Հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` հանձնաժողովի նիստերից երկու եւ ավելի անգամ անընդմեջ անհարգելի պատճառով բացակայելու դեպքում: Հանձնաժողովների անդամի լիազորությունները դադարում են այն դեպքում, երբ վերջինս ներկայացնում է համապատասխան դիմում կամ ազատվում է դատախազի պաշտոնից կամ զբաղեցնում է դատախազի այնպիսի պաշտոն, որի պարագայում խախտվում են սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված պահանջները: Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարման փաստն արձանագրվում է գլխավոր դատախազի հրամանով:»:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ իր լիազորությունների շրջանակներում պարտավոր է բողոքարկել այն դատական ակտերը, որոնք, իր կարծիքով, հիմնավոր չեն կամ ապօրինի են:»:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`»
2) 5-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազը իրավունք ունի`»
3) «պետություն» բառից եւ դրա հոլովաձեւերից հետո լրացնել համապատասխանաբար «(համայնք)» բառը եւ դրա հոլավաձեւերը.
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի`
1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Վերադաս դատախազը անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծել դատախազների խումբ` դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարելով մի քանի դատախազների, եւ նշանակել դատախազների խմբի ղեկավար: Դատախազների խմբի ղեկավարը կոնկրետ գործով դատախազական լիազորություններն իրականացնելիս հանդիսանում է վերադաս դատախազ դատախազների խմբի անդամների նկատմամբ: Դատախազների խմբի ղեկավարի եւ անդամի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:»:
2) 7-րդ մասի 5-րդ կետում «նմանատիպ այլ դեպքերում» բառերից հետո լրացնել «կամ» բառը:
3) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.
«6) ստորադաս դատախազի աշխատանքային ծանրաբեռնվածության դեպքում` վերջինիս գրավոր համաձայնությամբ կամ
7) Հայաստանի Հանրապետության դատախազության այլ ստորաբաժանում տեղափոխվելու դեպքում:»:
Հոդված 6. Օրենքի 33-րդ հոդվածի`
1) 1-ին մասից հանել «22-ից» բառերը:
2) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին հոդվածով.
«Հոդված 33.1. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձին ներկայացվող պահանջները
1. Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով անցկացվող բաց մրցույթին կարող է մասնակցել 22-ից մինչեւ 63 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է հայերենին.
3) որի նկատմամբ չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները:
2. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար մրցույթին կարող է մասնակցել առնվազն երկու տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձը?»:
Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 5-րդ կետում «դադարեցվել է» բառերից հետո «, կամ քրեական հետապնդում չի իրականացվել» բառերը հանել,
2) 8-րդ կետում «զրկվել է» բառերը փոխարինել «զրկված է» բառերով:»:
Հոդված 9. Օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասում` «հայտարարվում է նոր մրցույթ» բառերից հետո լրացնել «, եթե այդ ժամկետում գլխավոր դատախազը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով գլխավոր դատախազի տեղակալ չի նշանակում» բառերը:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. Դատախազությունում պաշտոնների դասակարգումը
«1. Դատախազությունում պաշտոնները դասակարգվում են հետեւյալ աստիճանակարգությամբ`
1) գլխավոր դատախազ.
2) գլխավոր դատախազի տեղակալ.
3) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար, Երեւան քաղաքի դատախազ, զինվորական դատախազի տեղակալ.
4) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, Երեւան քաղաքի վարչական շրջանի դատախազ, մարզի դատախազ, կայազորի զինվորական դատախազ, գլխավոր դատախազության ավագ դատախազ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար.
5) գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ, Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազների տեղակալներ, մարզերի դատախազների տեղակալներ, կայազորների զինվորական դատախազների տեղակալներ.
6) գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ դատախազներ, Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության դատախազ.
7) Երեւան քաղաքի դատախազության դատախազներ, Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներ, զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանման դատախազներ,
8) Երեւան քաղաքի վարչական շրջանների, մարզերի եւ կայազորների զինվորական դատախազությունների դատախազներ:»:
Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածում`
1) ամբողջ տեքստում «դատախազության առաջխաղացման ցուցակ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակ» բառերով եւ դրանց հոլովաձեւերով,
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներն են`
1) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
2) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ.
3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:
4) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:
5) սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոններում նշանակվելու համար առաջխաղացման ցուցակ:»,
3) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) արտահերթ կարգով, երբ գլխավոր դատախազն առաջարկություն է ներկայացնում որակավորման հանձնաժողով` դատախազին սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դատախազների առաջխաղացման որեւէ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ` ներկայացնելով գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի` ոլորտը համակարգող տեղակալի տված համապատասխան գնահատագիր: Դատախազն ընդգրկվում է դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում որակավորման հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-5-րդ կետերով նախատեսված դատախազների առաջխաղացման որեւէ ցուցակում դատախազն ընդգրկվում է իր անմիջական վերադասի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա` գլխավոր դատախազի հրամանով:»,
4) լրացնել նոր` 5.1-ին եւ 5.2-րդ մասեր` հետեւյալ բովանդակությամբ.
«5.1. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն մեկ տարի աշխատած եւ կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն երկու տարի դատախազ աշխատած անձը:
5.2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակում կարող է ընդգրկվել սույն օրենքի 38-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ուսումնառությունից ազատված անձը կամ վերջին հինգ տարվա ընթացքում սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պաշտոնում առնվազն վեց ամիս աշխատած եւ կարգապահական տույժ չունեցող անձը կամ վերջին 10 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի դատախազ աշխատած անձը:»:
Հոդված 12. Օրենքի 42-րդ հոդվածում`
1. 2-րդ մասում «4-5-րդ» բառերը փոխարինել «4-7-րդ» բառերով, իսկ «2-րդ եւ 3-րդ» բառերը` «2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ» բառերով:
2. 3-րդ մասում «6-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ կետով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում «անձն իր պաշտոնն ստանձնում է» բառերը փոխարինել «անձը» բառով, իսկ «տրված հետեւյալ երդմամբ» բառերը փոխարինել «տալիս է հետեւյալ երդումը» բառերով:
Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածում`
1. 5-րդ մասում «երկրորդ դասի խորհրդականի» բառերը փոխարինել «առաջին դասի խորհրդականի» բառերով:
2. 6-րդ մասում «դասային աստիճանն է» բառերից հետո լրացնել «իսկ ստորին սահմանը` երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:» բառերը:
3. Լրացնել նոր` 6.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ.
«6.1. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը` երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը:»:
Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «6-րդ» բառը փոխարինել «6.1-ին» բառով:
Հոդված 16. Օրենքի 49-րդ հոդվածում լրացնել նոր` 6-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.
«6. Սույն մասում նշված եզրույթների մեկնաբանման եւ կիրառման համար, mutatis mutandis, վերաբերելի են «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի կարգավորումները:»:
Հոդված 17. Օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Դատախազի արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել դատախազի պաշտոն զբաղեցնելուց, հերթական կամ արտահերթ ատեստավորումից առնվազն վեց ամիս հետո:»:
Հոդված 18. Օրենքի 57-րդ հոդվածում`
1. 8-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.
«Գլխավոր դատախազի որոշմամբ կարգապահական խախտում կատարած դատախազը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե կարգապահական խախտումը կատարել է առաջին անգամ, զղջացել է դրա համար եւ կարգապահական խախտման հետեւանքներ առկա չեն:»:
2. Ուժը կորցրած ճանաչել 10-րդ մասը:
Հոդված 19. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Դատախազը կարող է փոխադրվել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ավելի բարձր աստիճանակարգություն ունեցող պաշտոնի ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 20. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «դադարեցնելը» բառից հետո «կամ քրեական հետապնդում չիրականացնելը» բառերը հանել:
Հոդված 21. Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «դադարեցնելը» բառից հետո «կամ քրեական հետապնդում չիրականացնելը» բառերը հանել:
Հոդված 22. Օրենքում «պետական շահեր» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել համապատասխանաբար «պետական (համայնքային) շահեր» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 23. Եզրափակիչ եւ անցումային դրույթ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատախազների դասային աստիճանները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կարգավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման համապատասխանեցման արդյունքում դատախազին արդեն իսկ շնորհված դասային աստիճանը ենթակա կլինի իջեցման:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: