Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի`
1. 1.4-րդ կետում «ուսուցման» բառից հետո լրացնել «կամ արտադպրոցական կրթադաստիարակչական» բառերը:
2. 3.1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ կետով`
«3.2) արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր, որն ուղղված է սովորողների հոգեւոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական եւ կիրառական գիտելիքների ձեռքբերմանը, սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացմանը:»:
3. 15-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով`
«15.1.) արտադպրոցական ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որն իրականացնում է արտադպրոցական կրթադաստիարակչական ծրագիր:»:
Հոդված 2. Oրենքի 13-րդ հոդվածի`
1. 1-ին մասի 5-րդ կետից հանել «, այդ թվում` արտադպրոցական դաստիարակության» բառերը:
2. 1-ին մասի 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով`
«5.1.) արտադպրոցական կրթության եւ դաստիարակության.»:
Հոդված 3. Oրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Արտադպրոցական կրթություն եւ դաստիարակություն
1. Արտադպրոցական կրթության եւ դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, եւ նպատակաուղղված է նրանց հոգեւոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական եւ կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:
2. Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, նկարչական դպրոցների, տեխնիկների պատրաստման, արշավների, զբոսաշրջության կազմակերպման, բնապահպանական կազմակերպությունների (անկախ
կազմակերպական-իրավական ձեւից), ճամբարների, մարզադպրոցների, հայորդաց տների եւ արտադպրոցական կրթություն եւ դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով:
3. Արտադպրոցական կրթադաստիարակչական գործառույթն իրականացնում են մանկավարաժական աշխատողները, որոնց պաշտոնների անվանացանկն ու նկարագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ գիտելիքների իմացության աստիճանի գնահատմանն ուղղված կամավոր ատեստավորման եւ դրա արդյունքով ստանալ հավելավճար կամ լրավճար:
5. Արտադպրոցական ուսումնական հաստատությունները կրթական ծրագրերը իրականացնում են ուսումնական պլանների հիման վրա, որոնց օրինակելի ձեւը հաստատում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի`
1. 5-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով`
«5.1.) հաստատում է պետական արտադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.»:
2. 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6.3-րդ, 6.4-րդ եւ 6.5-րդ կետերով`
«6.3.) սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հավելավճարի կամ լրավճարի տրամադրման կարգը.
6.4.) սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը.
6.5.) սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները եւ մեթոդաբանությունը.»:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին, 3.2-րդ եւ 3.3-րդ կետերով`
«3.1.) հաստատում է արտադպրոցական կրթադաստիարակչական եւ ուսումնամարզական ծրագրերն` ըստ ուղղությունների.
3.2.) հաստատում է օրինակելի ուսումնական պլանները.
3.3.) հաստատում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.»:
Հոդված 6. Անցումային դրույթներ
1.Սույն օրենքի 4-րդ հոդվածով եւ 5-րդ հոդվածով լրացվող 3.2-րդ եւ 3.3-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո` 6-ամսյա ժամկետում, իսկ 5-րդ հոդվածով լրացվող 3.1-ին կետով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետ սահմանել սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո` 12-ամսյա ժամկետում:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: