Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-494-18.01.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակում՝

1. ուժը կորցրած ճանաչել «2. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը,

2. «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի՝

1) 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

2) 1-ին, 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 8.1-ին եւ 8.2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«

1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի եւ 2208 ծածկագրին (բացառությամբ սույն աղյուսակի 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ, 1.4-րդ, 3-րդ, 3.1-ին կետերում նշված գործունեության տեսակների եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության) դասվող ապրանքների արտադրություն
ԿՄ
Ա
Վ
1.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի արտադրություն եւ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի սպիրտների արտադրություն եւ մինչեւ 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացում
ԿՄ
Ա
Վ (միայն
արտադրության
մասով)
1.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացնելուց հետո այլ խմբաքանակների իրացում
ԿՄ
Ա
     
1.3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի եւ բրենդիի սպիրտների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի
ԿՄ
Ա
Վ
8.1. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի եւ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչեւ 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի եւ բրենդիի սպիրտների ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում
ԿՄ
Ա
      
8.2. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի սպիրտներ ներմուծողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) ներմուծելուց հետո այլ խմբաքանակների ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» եւ «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում ԿՄ Ա     

»:

3) 1.3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.4-րդ կետով՝
«
1.4 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 30 ծածկագրին դասվող վիսկիների, 2208 40 ծածկագրին դասվող ռոմի, 2208 50 ծածկագրին դասվող ջինի, ինչպես նաեւ սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա եւ այլն) եւ 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային եւ մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրություն ԿՄ Ա Վ
»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խմբագրվող աղյուսակի 1-ին եւ 3-րդ կետով լրացվող 1.4-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին, 1.1-ին եւ 8.1-րդ կետերով սահմանված կարգով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձինք մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող են զբաղվել գործունեության իրականացման իրավունք ձեռք բերած գործունեության տեսակներով, որից հետո Օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնեն սահմանված տեսակի գործունեության իրականացման նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում են Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին, 1.1-ին եւ 8.1-րդ սահմանված կետերով նախատեսված գործունեությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ակնկալվում է եկամուտների նվազում, ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն