Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այuուհետ՝ Օրենք) 20.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակում՝
ա. 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ եւ 11.1-ին կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2207 ծածկագրին դասվող էթիլային սպիրտի եւ 2208 ծածկագրին (բացառությամբ սույն աղյուսակի 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 7-րդ եւ 7.1-ին կետերում նշված գործունեության տեսակների եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության) դասվող ապրանքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար | 15000-ապատիկի չափով |
5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի արտադրության եւ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի սպիրտների արտադրության եւ մինչեւ 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) իրացման իրավունք ձեռք բերելու համար
Արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված՝ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի սպիրտների յուրաքանչյուր լիտրի(100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) համար՝ լրացուցիչ |
10000-ապատիկի չափով 100 դրամ |
5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի, բրենդիի, կոնյակի եւ բրենդիի սպիրտների արտադրության համար՝ առանց իրացման իրավունքի | 50-ապատիկի չափով». |
«11.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի եւ բրենդիի եւ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող մինչեւ 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) կոնյակի եւ բրենդիի սպիրտների՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծման իրավունք ձեռք բերելու համար
Ներմուծողի կողմից 100 հազար լիտրից ավելի՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող արտադրանքի յուրաքանչյուր լիտրի համար՝ լրացուցիչ |
տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով 100 դրամ»,
|
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.3-րդ կետով.
«5.3) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220830 ծածկագրին դասվող վիսկիների, 220840 ծածկագրին դասվող ռոմի, 220850 ծածկագրին դասվող ջինի, ինչպես նաեւ սպիրտային այլ թուրմերի (անիսոն, ապերատիվ, բալզամ, ռաքիա եւ այլն) եւ 22 տոկոսից ավելի սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների (բացառությամբ խաղողի, պտղահատապտղային եւ մեղրի հումքից բացի այլ հումքով օղիների) արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար | տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով». |
2) 2-րդ մասի «5.1-ին, 5.2-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ, 7-րդ, 7.1-ին» բառերով.
3) 2.1-ին մասում՝
ա. «եւ 1.1-ին» բառերը փոխարինել «, 1.1-ին եւ 1.4-րդ» բառերով,
բ. «ա» կետը «1.1-ին» բառերից հետո լրացնել «կամ 1.4-րդ» բառերով,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» կետով.
«գ. 1.4-րդ կետում նշված գործունեության տեսակի իրականացման իրավունք եւ լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին եւ 1.1-ին կետերի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 1.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչեւ 1.4-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:»:
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետից հանել
«, ինչպես նաեւ սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 5.1-ին եւ 11.1-ին ենթակետերով սահմանված գործունեության իրավունք ձեռք բերելու համար վճարված պետական տուրքը» բառերը:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով խմբագրվող՝ Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5-րդ եւ «գ» ենթակետով լրացվող 5.3-րդ կետերի, ինչպես նաեւ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետով լրացվող՝ Օրենքի 20.1-ին հոդվածի 2.1-ին մասի «գ» կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: