Հոդված 1. «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի ՀՕ-252-Ն օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարզպետին կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի կառավարման իրավասություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակ).
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է մարզպետներին բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն վերապահելու անհրաժեշտությունից:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Բաժնետերերը որպես ընկերության սեփականատեր, ունեն որոշակի գույքային եւ տեղեկատվական իրավունքներ: Նրանք իրավունք ունեն մասնակցել Ընկերության կառավարմանը, օտարել իրենց բաժնետոմսերը, ստանալ շահութաբաժիններ, իրազեկվել ընկերության մասին` որպես կանոն բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելով եւ քվեարկելով: Ընդհանուր ժողովին բաժնետերի մասնակցությունը քաջալերելու նպատակով նրանց պետք է հնարավորություն ընձեռվի նախապես հարցեր ուղղելու եւ պատասխան ստանալու ընկերության գործադիր մարմնից եւ խորհրդից: Բացի այդ հեռակա քվեարկության մեխանիզմի արդյունավետ կիրառումը կնպաստի բաժնետերերի մասնակցության բարելավմանը:
Պետական ընկերությունները պետք է կառավարվեն եւ ղեկավարվեն այնպես, որպեսզի հանրությանը հասկանալի լինի նրանց գործունեությունը, խնդիրները, ինչպես նաեւ շահույթի օգտագործման նպատակները: Պետությունը պետք է հանդես գա որպես ակտիվ եւ իրազեկ սեփականատեր`ունենալով պարզ եւ հետեւողական սեփականության քաղաքականություն, որը կապահովի պետական ընկերությունների արհեստավարժ, արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետվողականության վրա հիմնված կառավարումը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերով ընկերությունների հիմնադրման մասին Կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ ընկերության հիմնադրման, ինչպես նաեւ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) եւ նրանցից յուրաքանչյուրի կառավարմանը հանձնված բաժնետոմսերի փաթեթի մասին:
Նույն հոդվածի 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները Կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման մարմնին (մարմիններին), ինչպես նաեւ, որպես պատվիրակված լիազորություն, համայնքի ղեկավարին, այսուհետ`լիազորված պետական մարմնին:
Ելնելով վերը նշվածի համակարգային վերլուծությունից, ինչպես նաեւ պետական ընկերությունների արհեստավարժ, արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետվողականության վրա հիմնված կառավարման անհրաժեշտությունից՝ նախագծերով նախատեսվում է մարզպետներին վերապահել բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն:
3. Առկա խնդիրների համար առաջարկվող լուծումները.
Նախագծերը հնարավորություն կտա ապահովել պետական ընկերությունների արհեստավարժ, արդյունավետ, թափանցիկ եւ հաշվետվողականության վրա հիմնված կառավար
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
Նախագծերը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերով նախատեսվում է մարզպետներին վերապահել բաժնետիրական ընկերություններում հիմնադրի անունից հանդես գալու իրավասություն:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում