Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-735-07.11.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրա՟պետու՟թյան օրենքը (26 դեկտեմբերի 2002 թվականի ՀՕ-512) լրացնել հետեւյալ բովան՟դա՟կու՟թյամբ 311 -րդ, 312 -րդ, 313 -րդ հոդվածներով:

«Հոդված 311 . Աուդիտ իրականացնող անձի պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Սույն օրենքի պահանջները խախտելու համար աուդիտ իրա՟կա՟նաց՟նող ան՟՟՟՟ձի նկատ՟մամբ լիազորված մարմինը, բացի լիցենզիայի գործողության կասեցումից կամ դադա՟րեցումից,կիրառում է նաեւ հետեւյալ պատասխանատվության միջոցները`

ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարական.

բ) տուգանք:

Հոդված 312 . Նախազգուշացումը եւ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականը

1. Լիա՟զորված մար՟մինը ստուգումների կամ սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` աուդիտ իրա՟կա՟նաց՟նող ան՟՟՟՟ձի կողմից ներկայացված եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությանմիջոցով արձա՟նա՟գրում է թույլ տրված խախտումը եւ նախազգուշացնում աուդիտ իրա՟կա՟նաց՟նող ան՟՟՟՟ձին :

2. Նախազգուշացումը նախատեսում է թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմիցսահ՟մավնած ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կան՟խելուն ուղղ՟՟ված միջոցառումներ ձեռնարկելու եւ այդ մասին լիազորված մարմնին գրավոր տեղեկացնելու վերաբերյալ հանձնարարական :

3. Նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աուդիտ իրա՟կա՟նաց՟նող ան՟՟՟՟ձը`

ա) խախտել է սույն օրենքի 18–րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամ՟կետները.

բ)խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված` եռամսյակային կամ տարեկան հաշվետվությունների ներկայացման վերաբերյալՀՀ օրենսդրության պահանջները :

Հոդված 313 . Տուգանքը

1. Տուգանքը կիրառվում եւ գանձվում է լիազորված մարմնի որոշմամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե աուդիտ իրա՟կա՟նաց՟նող ան՟՟՟՟ձը հա՟մաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ որոշման հետ, ապա լիազորված մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

2. Տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե աու՟դի՟տ իրա՟՟՟կա՟նաց՟նող ան՟՟՟՟ձը ՝

ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` աուդիտո՟րա՟կան ծառայություններն առնվազն մեկ աուդիտորի կողմից իրականացվելու վերաբերյալ պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 300 000 դրամի չափով.

բ)խախտելէսույնօրենքի13-րդհոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 150 000 դրամի չափով.

գ) խախտել է սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունովսահմանված պահանջը` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 100 000 դրամի չա՟փով.

դ) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետովսահմանվածպահանջները` յուրաքանչյուր խախտման (կետի) համար 200 000 դրամի չափով.

ե) խախտել է սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետով սահմանված պահանջը`100 000 դրամի չափով.

զ) սույն օրենքի 312 հոդվածի 2-րդ մասին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով. 

է) խախտել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասիպահանջը, սակայն ՀՀ օրենսդրության համաձայն, կատարված խախտումը լիազորված մարմնի կողմից գնահատվել է ոչ էական` չի ազդել աուդիտորական եզրակացության ձեւի եւ բովանդակությանվրա` 100 000 դրամի չափով.

ը) սույն օրենքի 312 հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տրված խախտումը լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել կամ այդ մասին լիազորված մարմնին գրավոր չի տեղեկացրել` խախտման յուրաքանչյուր դեպքի համար 100 000 դրամի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո 2 տարվա ընթացքում տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափը ավելանում է 500 000 դրամով:»:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «գ» կամ «դ» կետերի խախտումով կազմված եզրակացությունները աուդիտորական եզրակացություն չեն :

Հոդված 2 . Օրենքի 28-րդհոդվածի 1-ին մասըլրացնել հետեւյալ բովան՟դա՟կու՟թյամբ «զ» կետով.

«զ)աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 313 -րդ հոդվածով սահմանված պատժամիջոցների կիրառումից հետո երկու տարվա ընթացքում երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:»:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: