Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետում «աշխատանքի ազատությունը» բառերը փոխարինել «աշխատանքի ազատ ընտրությունը» բառերով.
2) 2-րդ կետում «բռնությունների» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ սեռական ոտնձգության» բառերով.
3) 3-րդ կետում «ռասայից, » բառից հետո լրացնել «մաշկի գույնից, » բառերով, իսկ «դավանանքից» բառը փոխարինել «կրոնից» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի կամ» բառերով:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3.3-րդ հոդվածով.
«Հոդված 3.3. Բռնության կամ ոտնձգության արգելքն աշխատանքային հարաբերություններում
1. Աշխատանքային հարաբերություններում բռնությունը կամ ոտնձգությունն արգելվում են:
2. Բռնությունը կամ ոտնձգությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ՝ գործուղումները) գործատուի կամ աշխատողի կողմից մեկանգամյա կամ կրկնվող գործողություն է, որը նվաստացնում կամ վիրավորում է անձի արժանապատվությունը, ստեղծում է թշնամական կամ նվաստացուցիչ միջավայր, կամ որը նպատակ ունի հանգեցնելու, հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ֆիզիկական կամ հոգեկան կամ սեռական կամ ծառայողական կախվածության կամ վնասի կամ այդպիսի արարքի սպառնալիք է, որն ուղղված է աշխատողի կամ երրորդ անձի դեմ:
3. Սեռական ոտնձգությունը, սեռի վրա հիմնված, սեռական բնույթի ցանկացած ֆիզիկական, բանավոր կամ ոչ բանավոր կամ այլ վարքագիծ է, որն ազդում է կանանց եւ տղամարդկանց արժանապատվության վրա, որն անցանկալի, անհիմն եւ վիրավորական է ստացողի եւ անձի կողմից մերժման կամ ենթարկվելու համար. նման վարքագիծն օգտագործվում է բացահայտ կամ անուղղակիորեն որպես հիմք՝ տվյալ անձի աշխատանքի վրա ազդող որոշման համար. կամ վարքագիծ, որն ստացողի համար ստեղծում է վախեցնող, թշնամական կամ նվաստացուցիչ աշխատանքային միջավայր:»:
Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «(քաղաքացիներ կամ կազմակերպություններ)» բառերը.
2) 4-րդ մասում «կազմակերպությունը» բառից առաջ լրացնել «պետությունում գրանցված կամ միջազգային» բառերով, իսկ «անձը» բառից հետո՝ «(այսուհետ՝ օտարերկրյա գործատու)» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են գործատուների կամ քաղաքացիների իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, նրանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները եւ կարգը:»:
Հոդված 6. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝
1) վերնագրում «հիմքերը» բառից հետո լրացնել «եւ վայրը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.
«1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում: Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով փոստային եղանակով կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե՝
1) ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող գործատուի գտնվելու վայրը (նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը.
2) գործատուն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը.
3) հիմնարկի պետական հաշվառման վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը.
4) օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ գործատու հանդիսացող առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների գտնվելու վայրի հասցեն (փոստային հասցեն) Հայաստանի Հանրապետությունում է.
5) ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի բնակության վայրը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Իրավաբանական անձ չհանդիսացող այլ գործատուների աշխատանքային իրավունակության եւ գործունակության նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձ հանդիսացող գործատուի աշխատանքային իրավունակության եւ գործունակության մասին նորմերը, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւալ խմբագրությամբ.
«2. Գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ եւ կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաեւ դրանք իրականացնում են իրենց մարմինների, համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ այդպիսի լիազորություններ ունեցող այլ անձանց միջոցով, որոնք գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, գործատուի կանոնադրության եւ նրա հաստատած (ընդունած) իրավական ակտերի հիման վրա:»:
Հոդված 8. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Աշխատող են համարվում նաեւ սույն օրենսգրքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակավոր աշխատանք կատարող անձինք:»:
2) 2.1-ին, 2.2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. Մինչեւ տասնութ տարեկան անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունները
1. Մինչեւ տասնութ տարեկան յուրաքանչյուր անձ ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին եւ ունակություններին համապատասխան՝ սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:
2. Մինչեւ տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական կամ համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում կամ ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) կամ կատարմանը:
3. Մինչեւ տասնվեց տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Մինչեւ տասնվեց տարեկան անձանց մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Մինչեւ տասնվեց տարեկան անձինք, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով, կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ մինչեւ տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե այն չի խոչընդոտում նրանց պարտադիր կրթության գործընթացին:
4. Մինչեւ տասնվեց տարեկան անձինք ժամանակավոր աշխատանքներում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին եւ 1.2-րդ մասերին, 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերին, 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերին, 143-րդ հոդվածի
1.1-ին մասին, 148-րդ հոդվածի 3-րդ մասին, 149-րդ հոդվածի 4-րդ մասին, 152-րդ հոդվածի 1.1-ին մասին, 153-րդ հոդվածի 2-րդ մասին, 154-րդ հոդվածի 2-րդ մասին, 155-րդ հոդվածի 7-րդ մասին, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, 209-րդ հոդվածի 3-րդ մասին, 240-րդ հոդվածի 2-րդ մասին, 249-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:
5. Մինչեւ տասնութ տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն այնպիսի աշխատանքներում, որոնք չեն վտանգում նրանց առողջությունը (այդ թվում՝ ֆիզիկական եւ մտավոր զարգացումը), բարոյականությունը, չեն սպառնում նրանց անվտանգությանը եւ չեն խոչընդոտում նրանց պարտադիր կրթությանը:
6. Մինչեւ տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին, բացառությամբ մարզական եւ մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:
7. Մինչեւ տասնութ տարեկան անձինք ունեն աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Այդ անձանց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տեւողություն՝ սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:
8. Արգելվում է մինչեւ տասնութ տարեկան անձանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաեւ նրանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքներում: Մինչեւ տասնութ տարեկան անձանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
9. Արգելվում է մինչեւ տասնութ տարեկան անձանց ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ծխախոտի, ծխախոտային այլ արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների, էրոտիկա, պոռնոգրաֆիա, սարսափ բովանդակող տպագիր հրատարակությունների, ֆիլմերի, տեսահոլովակների, հեռուստառադիոհաղորդումների, պոռնկագրական բնույթի այլ նյութերի կամ առարկաների արտադրության, օգտագործման, գովազդի, առեւտրի կամ ցանկացած այլ եղանակով տարածմանը կամ իրացմանն ուղղված աշխատանքներում, ինչպես նաեւ մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրա գովազդելուն ուղղված աշխատանքներին:»:
Հոդված 10. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Գործատու կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպական-իրավական ձեւից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկները, սույն օրենսգրքի
7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սուբյեկտները, օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները: Որպես գործատու կարող է հանդես գալ նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքով աշխատանքային պայմանագիր կնքելու կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ ընդունելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ:»:
Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին հոդվածով.
«Հոդված 18.1. Աշխատանքի վայրը (աշխատավայրը)
1. Աշխատանքի վայրն (աշխատավայրը) այն տեղն է, որտեղ աշխատողը կատարում է աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքային գործառույթները կամ որում աշխատողը պետք է գտնվի կամ որտեղ պետք է ներկայանա՝ իր աշխատանքով պայմանավորված եւ որն ուղղակի (անմիջականորեն) կամ անուղղակի կերպով գտնվում է գործատուի կառավարման (ղեկավարման) կամ հսկողության ներքո:
2. Եթե աշխատանքի բնույթով պայմանավորված, միեւնույն գործատուի մոտ աշխատանքի դեպքում աշխատողի համար աշխատավայր են հանդիսանում մեկից ավելի վայրեր (տեղեր), ապա աշխատանքի հիմնական վայր (հիմնական աշխատավայր) է հանդիսանում՝
1) մշտական տեղակայման վայր ունեցող եւ աշխատանքի միջոցներով սարքավորված այն աշխատավայրը, որտեղ աշխատողը սովորաբար անցկացնում է աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ ժամանակահատվածի կեսից ավելին.
2) գործատուի գտնվելու վայրը կամ գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի գտնվելու վայրը, որում աշխատում է աշխատողը, այն դեպքերում, երբ՝
ա. աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված աշխատանքները կատարելու համար սույն մասի 1-ին կետով նախատեսված ժամանակահատվածի տեւողությունը հնարավոր չէ որոշել.
բ. աշխատանքները հանդիսանում են դաշտային պայմաններում կատարվող կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող կամ ոչ մշտական տեղակայման վայր ունեցող կամ շրջիկ առեւտրի կետերում աշխատանքներ.
3) կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագրում սահմանված աշխատավայրը, այն դեպքում, եթե սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով հնարավոր չէ որոշել աշխատանքի հիմնական վայրը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում, եթե գործատուն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ է՝ աշխատանքի հիմնական վայր (հիմնական աշխատավայր) է հանդիսանում նրա մշտական բնակության վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ օրենքով սահմանված պետական միասնական գրանցամատյանում գրառված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն:
4. Գործուղման հետ կապված հարաբերությունների կիրառության իմաստով որպես աշխատանքի հիմնական վայր է դիտարկվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող աշխատավայրի գտնվելու բնակավայրը:»:
Հոդված 12. Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին եւ 3-րդ կետերը «որոնք» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտական կրթության, իսկ տվյալ աշխատանքի նկարագրով (պաշտոնի անձնագրով) որոշակի մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը կամ մասնագիտությանը համապատասխանող աշխատանքային ստաժը, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է հաշվարկել տվյալ տեսակի աշխատանքային ստաժում: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը.».
3) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենսգրքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Աշխատողների ներկայացուցիչները
1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն արհեստակցական միությունները: Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից աշխատողների ներկայացուցչության եւ շահերի պաշտպանության գործառույթները կարող են փոխանցվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:
2. Եթե կազմակերպությունում՝
1) աշխատողները միավորված են միայն մեկ արհեստակցական միությունում եւ այն միավորում է կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում այդ արհեստակցական միությունը ներկայացնում եւ պաշտպանում է կազմակերպության բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը.
2) աշխատողները միավորված են միայն մեկ արհեստակցական միությունում, որին անդամակցում են կազմակերպության աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում տվյալ արհեստակցական միությունը ներկայացնում եւ պաշտպանում է միայն իր անդամների իրավունքները եւ շահերը.
3) աշխատողները միավորված չեն որեւէ արհեստակցական միությունում (այդ թվում՝ ճյուղային կամ տարածքային), ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ դրանք պաշտպանելու նպատակով, աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից կարող են ընտրվել ներկայացուցիչներ (մարմին):
3. Կազմակերպությունում մեկից ավելի արհեստակցական միության առկայության դեպքում կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ դրանք պաշտպանելու նպատակով, սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կարող է ստեղծվել աշխատողների ներկայացուցչական միասնական մարմին:
4. Միեւնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների եւ գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:»:
Հոդված 14. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «կազմակերպման» բառից հետո լրացնել « եւ աշխատանքի պայմանների» բառերով.
2) 6-րդ կետում «կամ» բառից հետո լրացնել «աշխատողների կամ» բառով:
Հոդված 15. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով եւ 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.
«8) աշխատողների ներկայացուցիչներին տրամադրել տարածք եւ նյութատեխնիկական միջոցներ՝ իրենց լիազորությունների իրականացման համար՝ կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 16. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «կազմակերպության կանոնադրությամբ» բառերը փոխարինել «այլ նորմատիվ իրավական ակտով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերով» բառերով:
Հոդված 17. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասը «աշխատանքային» բառից հետո լրացնել «եւ դրա հետ կապված սոցիալական կամ տնտեսական» բառերով:
Հոդված 18. Օրենսգրքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «աշխատանքային» բառից հետո լրացնել « եւ դրա հետ կապված սոցիալական կամ տնտեսական» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կոլեկտիվ բանակցությունների անցկացման մասին ծանուցում ստացած կողմը պարտավոր է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված ժամկետում կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնած կողմին տեղեկացնել կոլեկտիվ բանակցություններին մասնակցելու իր դիրքորոշման մասին:».
3) 7-րդ մասը «կնքելու» բառից հետո լրացնել «կամ կոլեկտիվ պայմանագրում կատարված փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելու» բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) 12-րդ կետում «կոլեկտիվ» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով.
2) 13-րդ կետում «հարցեր» բառը փոխարինել «պայմաններ» բառով:
Հոդված 20. Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝
1) վերնագրում «գրանցումը» բառը փոխարինել «հաշվառումը» բառով.
2) 1-ին մասի՝
ա. 1-ին նախադասությունում «գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը՝» բառերը փոխարինել «հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը՝» բառերով.
բ. 2-րդ եւ 3-րդ նախադասություններում «գրանցման» բառերը փոխարինել «հաշվառման» բառերով.
3) 2-րդ մասում «գրանցման» բառերը փոխարինել «հաշվառման» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մաս.
«3. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի՝ սույն հոդվածով նախատեսված հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 21. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասում «պայմանների» բառից հետո լրացնել «կամ դրանց մի մասի» բառերով:
Հոդված 22. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում «Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության պատճառով աշխատողների» բառերը փոխարինել «Աշխատողների» բառով:
Հոդված 23. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում «հարցերի» բառը փոխարինել «պայմանների» բառով:
Հոդված 24. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասից հանել «(բացառությամբ կազմակերպության վերակազմակերպման դեպքի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի)»բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ եւ 7-րդ մասեր.
«6. Կազմակերպության վերակազմակերպման կամ կազմակերպության մասնավորեցման (ապապետականացման) դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը շարունակում է գործել մինչեւ իր գործողության մնացած ժամկետի լրանալը կամ մինչեւ նոր կոլեկտիվ պայմանագրի կնքելը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի:
7. Այն դեպքում, երբ մինչեւ վերակազմակերպվելը կազմակերպություններում առկա են եղել մեկից ավելի կոլեկտիվ պայմանագրեր, ապա կազմակերպության վերակազմակերպման դեպքում այդ կոլեկտիվ պայմանագրերը դադարում են գործել, եւ երկամսյա ժամկետում կնքվում է նոր կոլեկտիվ պայմանագիր, որի դրույթները չեն կարող նվազ բարենպաստ լինել, քան վերակազմակերպվող կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրերի դրույթներն են»:
Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 59.1-ին հոդվածով.
«Հոդված 59.1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումը
1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը՝ համապատասխան դիմումը եւ կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Ներկայացված կոլեկտիվ պայմանագրի հաշվառման մերժումը որեւէ պատճառաբանությամբ արգելվում է:
2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը ստորագրման պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում տվյալ կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող գործատուն:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում գործատուն կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման չի ներկայացնում, ապա կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման կարող է ներկայացվել պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցչի կողմից: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը պայմանագիրը հաշվառման է ներկայացնում սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:
4. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 26. Օրենսգրքի 61-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 27. Օրենսգրքի 64-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 64. Կոլեկտիվ աշխատանքային վեճը
1. Կոլեկտիվ աշխատանքային վեճը արհեստակցական միության եւ գործատուի կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող կողմերի միջեւ տարաձայնություններն են` կողմերի ներկայացրած ու չբավարարված պահանջների վերաբերյալ: Դրանք ծագում են աշխատողների աշխատանքի սոցիալ-տնտեսական պայմանների սահմանման, փոփոխման, կոլեկտիվ պայմանագրի կնքման կամ փոփոխման առիթով բանակցությունների, ինչպես նաեւ օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված պայմանների փոփոխման, դադարեցման կամ աշխատանքի նոր պայմանների սահմանման, կոլեկտիվ պայմանագրի կնքման եւ կատարման ընթացքում, այդ թվում՝ կոլեկտիվ պայմանագրի կարգավորման առարկայի շրջանակներում առաջացած, սակայն կողմերի համաձայնությամբ նախօրոք չկարգավորված հարաբերությունների կամ կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում չկարգավորված հարաբերությունների հետ կապված:»:
Հոդված 28. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «վեճերի» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով:
Հոդված 29. Օրենսգրքի 73-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 73. Գործադուլը
1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք:
2. Գործադուլը մեկ կամ մի քանի գործատուների մոտ աշխատողների կոլեկտիվի կամ աշխատողների որոշակի խմբի՝ կոլեկտիվ գործողությունների միջոցով աշխատանքների լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է աշխատողների տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով, այդ թվում՝
1) աշխատանքային վեճն աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ չլուծվելու դեպքում,
2) կոլեկտիվ աշխատանքային վեճը չլուծվելու դեպքում,
3) գործատուի կողմից հաշտեցման գործընթաց իրականացնելուց խուսափելու դեպքում,
4) հաշտեցման հանձնաժողովի՝ սույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունած որոշումը գործատուի կողմից չկատարելու դեպքում,
5) նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները գործատուի կողմից չկատարելու դեպքում,
6) կոլեկտիվ բանակցություններ վարելու վերաբերյալ գրավոր ծանուցում ստացած գործատուի կողմից սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված ժամկետում կոլեկտիվ բանակցություններին մասնակցելու իր դիրքորոշման մասին կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնած կողմին չտեղեկացնելու դեպքում:»:
Հոդված 30. Օրենսգրքի 74-րդ հոդվածում՝
1) 1-ին, 1.1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Գործադուլը հայտարարվում է այն դեպքում, եթե այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել՝
1) գործատուի մոտ գործադուլի դեպքում (աշխատողների կոլեկտիվի գործադուլի դեպքում)` քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնությամբ, որը չի կարող պակաս լինել աշխատողների ընդհանուր թվի կեսից.
2) գործատուի առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումում կամ գրասենյակում կամ գործատուի հիմնարկում գործադուլ հայտարարելիս՝ այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնությամբ, որը չի կարող պակաս լինել այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի աշխատողների ընդհանուր թվի կեսից: Այն դեպքում, երբ գործատուի առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումում կամ գրասենյակում կամ հիմնարկում գործադուլ հայտարարելը խոչընդոտում է գործատուի մյուս ստորաբաժանումների բնականոն գործունեությանը, ապա գործադուլ հայտարարելու որոշումը պետք է հավանության արժանանա այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի՝ քվեարկությանը մասնակցած աշխատողների մեծամասնության կողմից, որը չի կարող պակաս լինել գործատուի մոտ աշխատողների ընդհանուր թվի մեկ երրորդից:
1.1. Գործատուի մոտ արհեստակցական միության բացակայության դեպքում, գործադուլ հայտարարելու մասին որոշման ընդունումը եւ գործադուլ հայտարարելու հետ կապված այլ գործառույթների իրականացումն աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ կարող են վերապահվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը, իսկ նաեւ համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության բացակայության դեպում գործադուլ հայտարարելու մասին որոշման ընդունումը եւ գործադուլ հայտարարելու հետ կապված այլ գործառույթները կարող են իրականացնել աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը):
2. Նախատեսվող գործադուլի մասին արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին գրավոր կերպով տեղեկացնել գործադուլն սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ՝ տեղեկացման հետ միաժամանակ գործատուին տրամադրելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող՝ գործադուլ հայտարարելու մասին որոշումը:».
2) 5-րդ մասի 1-ին կետում «պահանջները» բառից հետո լրացնել «, ընդ որում, հաշտեցման ընթացակարգերի ժամանակ բավարարված պահանջները չեն կարող ներկայացվել» բառերով:
Հոդված 31. Օրենսգրքի 76-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ պարբերությունները համարակալել համապատասխանաբար «1.» եւ «2.» թվագրությամբ.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մաս.
«3. Գործադուլի ավարտից հետո գործադուլային կոմիտեի գործունեությունը համարվում է դադարած:»:
Հոդված 32. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «մարմինները» բառից հետո լրացնել «՝ գործատուների եւ աշխատողների համապատասխան ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում» բառերով:
Հոդված 33. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսգրքով» բառից հետո լրացնել «կամ կոլեկտիվ պայմանագրով» բառերով:
Հոդված 34.
Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով եւ 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝
4-րդ կետ.
«4) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով գործադուլը ճանաչվել է անօրինական:»:
Հոդված 35. Օրենսգրքի 82-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.
«1.1 Եթե սույն օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով անօրինական ճանաչված գործադուլը հայտարարելու մասին որոշումն ընդունել են աշխատողների ժողովի (համաժողովի) կողմից ընտրված ներկայացուցիչները (մարմինը) կամ աշխատողների ներկայացուցչական միասնական մարմինը, ապա անօրինական ճանաչված գործադուլին մասնակցած աշխատողները գործատուին պատճառված վնասի համար կրում են համապարտ պատասխանատվություն:».
2) 2-րդ մասում «Կազմակերպության, դրա առանձնացված (կառուցվածքային)» բառերը փոխարինել «Գործատուն, նրա առանձնացված կամ կառուցվածքային» բառերով:
Հոդված 36. Օրենսգրքի 83-րդ հոդվածում «որակավորմամբ» բառը փոխարինել «պաշտոնում, որակավորմամբ կամ որակավորում չպահանջող» բառերով:
Հոդված 37. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետից հանել «նրա ցանկությամբ՝ նաեւ» բառերը.
2) 3-րդ կետից հանել «նրա ցանկությամբ՝ նաեւ» բառերը, իսկ «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետ.
«3.1) աշխատանքի վայրը.».
4) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որում աշխատելու է աշխատողը.».
5) 6-րդ կետում «գործառույթները» բառից հետո լրացնել «կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին» բառերով.
6) 7-րդ կետում «չափը եւ (կամ)» բառերը փոխարինել «չափը (ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) եւ» բառերով, իսկ «ձեւը» բառից հետո լրացնել «(ժամային, օրական, գործավարձային կամ ամսական դրույքաչափ)» բառերով.
7) 8-րդ կետից հանել «եւ այլն» բառերը.
8) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«11) աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տեւողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տեւողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ) եւ շաբաթական տեւողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի).».
9) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«13) անհատական իրավական ակտը կամ աշխատանքային պայմանագիրը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.».
10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.
«14) աշխատանքային հարաբերությունների հետ կապված գործատուի եւ աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները:»:
Հոդված 38. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. «մեկի կամ որդեգրողի» բառերը փոխարինել «կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի» բառերով, «օրինակը» բառից հետո լրացնել «, աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո եռօրյա ժամկետում,» բառերով, իսկ «մեկին կամ որդեգրողին» բառերը փոխարինել «կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին» բառերով.
բ. 1-ին մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1.2-րդ եւ 1.3-րդ մասեր.
«1.1. Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ փոստային եղանակով կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով այն կողմերի միջեւ փոխանակելով, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու դրա իսկությունը եւ ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում, աշխատանքային պայմանագիրը ստորագրած կողմը, աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում եւ նրա կողմից ստորագրելուց հետո այն ստանում է հետեւյալ մեկ կամ մի քանի եղանակներով՝
1) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակը պատվիրված նամակով՝ ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.
2) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.
3) աշխատանքային պայմանագրի ստորագրված եւ էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:
1.2. Մինչեւ տասնչորս տարեկան անձի հետ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում, մինչեւ տասնչորս տարեկան անձի անունից աշխատանքային պայմանագիրը ստանում, ստորագրում եւ դրա մեկ օրինակը գործատուին է հանձնում ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը:
1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում, աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված այն պահից, երբ պայմանագիրը ստորագրած երկու կողմն էլ ստանում են աշխատանքային պայմանագրի՝ երկու կողմի ստորագրած օրինակը:»:
Հոդված 39. Օրենսգրքի 89-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 2-րդ կետում 2-րդ «տեղեկանք» բառից հետո լրացնել «, բացառությամբ եթե աշխատանքի ընդունվողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եւ փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում.».
բ. 3-րդ կետից հանել «աշխատանքային» բառը.
գ. 4-րդ կետից հանել «(սանիտարական գրքույկ)» եւ «(սանիտարական գրքույկի)» բառերը, իսկ «սկզբնական» բառը փոխարինել «նախնական» բառով.
դ. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) մինչեւ տասնվեց տարեկան անձին աշխատանքի ընդունելիս՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ մինչեւ տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությունը.».
2) 1.1-ին մասում «1-ին եւ 3-րդ» բառերը փոխարինել «1-3-րդ» բառերով:
Հոդված 40. Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով.
2) 3-րդ մասի 5-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով եւ 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետ.
«6) զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները:»:
Հոդված 41. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 42. Օրենսգրքի 99-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 99. Համատեղությամբ աշխատանքը
1. Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի), միեւնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:
2. Հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք համատեղությամբ կատարվող գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքը՝ գործատուի ներքին կարգապահական կանոններով կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով, կարող են կատարել նաեւ իրենց հիմնական աշխատանքի աշխատանքային ժամերի ընթացքում:
3. Համատեղությամբ աշխատանքի համար կնքվող աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:
4. Համատեղությամբ աշխատանքի դեպքում՝ հիմնական աշխատանք է համարվում այն աշխատանքը, որը կատարվում է առավել վաղ կնքված աշխատանքային պայմանագրի կամ առավել վաղ ընդունված աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:
5. Կողմերի համաձայնությամբ աշխատողի՝ համատեղությամբ աշխատանքը կարող է համարվել հիմնական աշխատանք (որի պարագայում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նշումը հանվում է այդ աշխատանքային պայմանագրից), իսկ հիմնական աշխատանքը՝ համատեղությամբ (որի պարագայում աշխատանքային պայմանագրում կատարվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նշումը):
6. Միեւնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողի ամենամյա արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատանքի համար տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ, բացառությամբ սույն օրենսգրքի 164-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:»:
Հոդված 43. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «այդ ժամանակահատվածում» բառերը հանել.
2) «հիշատակի օրերին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ մինչեւ տասնութ տարեկան անձանց, որոնք այդ օրերին կարող են մասնակցել միայն մարզական եւ մշակութային միջոցառումներին» բառերով:
Հոդված 44. Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «Արտադրության» բառը փոխարինել «Աշխատանքի» բառով.
2) 2-րդ մասում՝
ա. «անվանումները,» բառից հետո՝ լրացնել «աշխատանքային գործառույթները,» բառերով.
բ. 1-ին կետում «հավելավճարների» բառից հետո լրացնել «, լրավճարների» բառով.
գ. 2-րդ կետում «երբ» բառը փոխարինել «եթե կրճատված աշխատաժամանակի վարձատրությունը եւ» բառերով.
դ. 2-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով եւ 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետ.
«3) սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դեպքերի միաժամանակյա առկայության դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:»:
Հոդված 45. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում «նույն աշխատավայրում» բառերը փոխարինել «իր մոտ» բառերով:
Հոդված 46. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1.1-ին մասում «կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)» բառերը փոխարինել «վարակիչ հիվանդություններով» բառերով, իսկ «կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)» բառերը՝ «վարակիչ հիվանդությունների» բառերով:
Հոդված 47. Օրենսգրքի 108.1-ին հոդվածի 1-ին մասում՝
1) «պահպանվում է,» բառերից հետո լրացնել «աշխատողի (բացառությամբ հանրային ծառայության մեջ գտնվող անձի) վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ,» բառերով.
2) հանել «նաեւ» եւ «անվանական» բառերը.
3) «չափը» բառից հետո լրացնել «(ներառելով նաեւ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)» բառերով:
Հոդված 48. Օրենսգրքի 108.2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 2-րդ նախադասությունում «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «գործատուի կողմից աշխատողի (բացառությամբ հանրային ծառայության մեջ գտնվող անձի) վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ» բառերով, իսկ «աշխատավարձը» բառը փոխարինել «վարձատրությունը» բառով.
2) 4-րդ մասում «լուծելու՝» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով կամ այլ» բառերով:
Հոդված 49. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 2-րդ կետում «պայմանագրի» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով.
բ. 8-րդ կետում «խնամակալը» բառից հետո լրացնել «(նրանց բացակայության դեպքում՝ մինչեւ տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը)» բառերով.
գ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
դ. 12-րդ կետում «3-րդ եւ (կամ) 4-րդ» բառերը փոխարինել «3-5-րդ» բառերով, իսկ «աշխատողի ներկայացրած» բառերը՝ «ներկայացված» բառով.
ե. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 12.2-րդ կետով.
«12.2) օրենքի ուժով՝
ա. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ գործատուն աշխատողին չի ծանուցել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին եւ չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ, իսկ աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել.
բ. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը աշխատողը չի ներկայացել աշխատանքի, իսկ գործատուն չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ.
գ. սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում.
դ. սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատողին աշխատանքից ազատելը ձեւակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետով նախատեսված դեպքերի:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ եւ 4-րդ մասերով.
«3. Աշխատողի վերջին աշխատանքային օր է համարվում՝
1) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի վերջին օրը, եթե այդ ժամկետը լրանալուց հետո աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվում սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան.
2) սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրը.
3) աշխատողի մահվան դեպքում՝ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված օրը.
4) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում՝ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրը.
5) սույն մասի 1-4-րդ կետերով չնախատեսված այլ դեպքերում՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան որպես աշխատանքային հարաբերությունների դադարման ժամկետ հանդիսացող եւ աշխատողին աշխատանքից ազատելու մասին գործատուի անհատական իրավական ակտում նշված օրը, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:
4. Իրավաբանական անձանց գործադիր մարմինների (կոլեգիալ եւ միանձնյա) անդամների լիազորությունների դադարեցման եւ նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի լուծման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:
Հոդված 50. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Գործատուի կողմից սույն մասով սահմանված ծանուցման պահանջը չպահպանելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ չընդունելու դեպքում, աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված դրանով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը, եթե աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի աշխատանքային պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը կամ գործատուն չի ցանկացել, որպեսզի աշխատանքային հարաբերությունները շարունակվեն եւ աշխատողին թույլ չի տվել շարունակելու աշխատանքը: Այդ դեպքում գործատուն չի ազատվում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուժանքի վճարման պարտականությունից:».
2) 4-րդ մասում «դուրս չի եկել» բառերը փոխարինել «չի ներկայացել» բառերով.
3) 5-րդ մասը «ժամկետով:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն մասը չի տարածվում սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:»:
Հոդված 51. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել 3-րդ նախադասությունը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.
«2.1. Գործատուի առարկության բացակայության դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում՝ չպահպանելով սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված ժամկետները: Աշխատանքային պայմանագիրը աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում լուծելու վերաբերյալ գործատուի առարկության դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո:
2.2. Աշխատողի կողմից սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ժամկետները չպահպանելու եւ աշխատանքային պայմանագիրը աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում լուծելու՝ գործատուի առարկության դեպքում՝ աշխատողը պարտավոր է գործատուին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար՝ միջին օրական աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը:».
3) 3-րդ մասում «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, եթե աշխատողը ցանկանում է աշխատանքից ազատվել աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին եւ 3.2-րդ մասեր.
«3.1. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձեւակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը եւ աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
3.2. Եթե սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ծանուցումներում նշված ժամկետը լրանալուց հետո գործատուն չի ընդունում աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված ծանուցմամբ սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրվանից:»:
Հոդված 52. Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձի, օտարերկրյա պետությունում գրանցված օտարերկրյա կազմակերպության լուծարման, ինչպես նաեւ պետական մարմնի, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկի, օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչության, միջազգային կազմակերպության, օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպության կամ միջազգային կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ հաշվառված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի՝ օրենքով սահմանված կարգով գործունեության դադարման կամ պետական հաշվառումից հանվելու (բացառությամբ, երբ այդ անձանց իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով անցնում են այլ անձանց), անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման կամ պետական հաշվառումից հանվելու, նոտարի պաշտոնից ազատվելու դեպքերում.».
բ. 2-րդ կետում «արտադրության» բառը փոխարինել «աշխատանքի» բառով.
գ. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) աշխատողի երկարատեւ անաշխատունակության դեպքում (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվել ավելի քան վեց ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 180 օր՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի օրերը).».
դ. 8-րդ կետում «գտնվելու» բառից հետո լրացնել «կամ աշխատավայրում կամ աշխատավայրից դուրս աշխատանքային գործառույթներն իրականացնելու» բառերով.
ե. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս, այլ հավասար պայմանների առկայության դեպքում, աշխատանքում մնալու նախապատվության իրավունքից օգտվում են հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը, ինչպես նաեւ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը (ամուսին, երեխա, հայր, մայր, հարազատ քույր, հարազատ եղբայր, տատ, պապ), եթե նա`
1) զբաղված է ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի խնամքով կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների, թոռների, եղբայրների կամ քույրերի խնամքով` մինչեւ վերջիններիս տասնութ տարին լրանալը.
2) ունի հաշմանդամություն.
3) ընտանիքի՝ սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած միակ գործունակ աշխատողն է:
Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել այլ հավասար պայմաններում աշխատանքում մնալու նախապատվության իրավունքից օգտվող աշխատողների այլ կատեգորիաներ:»:
3) 2-րդ մասում «, 7-րդ եւ 11-րդ» բառերը փոխարինել «եւ 7-րդ» բառերով:
Հոդված 53. Օրենսգրքի 114-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում «Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետեւանքով» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերում» բառերով.
2) 4-րդ մասի 4-րդ կետում «ռասան,» բառից հետո լրացնել «մաշկի գույնը,» բառերով, «դավանանքը» բառը փոխարինել «կրոնը» բառով, իսկ «անդամակցելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքերը, բացառությամբ սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 54.
Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում
«, 7-րդ եւ 11-րդ» բառերը փոխարինել «եւ 7-րդ» բառերով:
Հոդված 55. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի եւ (կամ)» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերում կամ աշխատողների թվաքանակի կամ» բառերով.
2) 2-րդ մասում «եւ» շաղկապը փոխարինել «, այդ թվում՝» բառերով:
Հոդված 56. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը եւ պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության մեջ են գտնվել ոչ ավելի քան վեց ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ոչ ավելի, քան 180 օր՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի օրերը:»:
Հոդված 57. Օրենսգրքի 119-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. «սույն օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «ինչպես նաեւ այդ լիազորությունների ավարտից հետո վեց ամսվա ընթացքում» բառերով.
բ. «աշխատանքից» բառից հետո լրացնել «գործատուի նախաձեռնությամբ» բառերը.
2) 2-րդ մասում «ներկայացուցչին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասում նշված աշխատողին» բառերը.
3) 3-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին մաս.
«3.1. Կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողներն ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից մինչեւ 10 աշխատանքային օր ժամկետով` աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցառումներին մասնակցելու կամ որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամ` որակավորումը բարձրացնելու համար: Այդ ժամանակահատվածների համար աշխատողին վճարվում է նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով:»:
5) 4-րդ մասը «կիրառվել» բառից հետո լրացնել «նաեւ» բառով, իսկ «չհամարվող» բառից հետո՝ «եւ սույն հոդվածի 1-ին մասում չնշված այլ» բառերով:
Հոդված 58. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով եւ Օրենսգրքի 122-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ եւ 5-րդ կետերով.
«4) չի պահպանել (խախտել է) աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության մասին իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կանոնների, հրահանգների պահանջները, որն առաջացրել է կամ կարող էր առաջացնել ծանր հետեւանքներ՝ վտանգելով անձանց կյանքն ու առողջությունը կամ իրական սպառնալիք ստեղծելով անձանց կյանքի եւ առողջության համար կամ նրանց կյանքին ու առողջությանը պատճառելով վնաս.
5) անօրինական (առանց համաձայնեցման կամ տեղեկացման) օգտագործել է գործատուի կամ այլ աշխատողների համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը (տեղեկատվական համակարգեր մուտք գործելու միջոցներ (մուտքանուն, գաղտնաբառ եւ այլն)), որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ, իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, ձայնագրում, ոչնչացում, վերափոխում, ուղեփակում, կրկնօրինակում, տարածում կամ թվային տեխնոլոգիաների միջամտությամբ իրականացրել է գործողություններ, այդ թվում՝ վիրուսային կամ ծրագրային կարգաբերումներ, որոնք կարող էին խաթարել կամ խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը:»:
Հոդված 59.
Օրենսգրքի 123-րդ հոդվածում «մասի» բառից հետո լրացնել
«4-րդ,» բառով:
Հոդված 60. Օրենսգրքի 127-րդ հոդվածում «օրվանից» բառից հետո լրացնել «հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա» բառերով:
Հոդված 61. Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծվում է՝ մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի փաստաթղթում նշված մահվան օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում:».
2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 62. Օրենսգրքի 129-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «, 7-րդ եւ 11-րդ» բառերը փոխարինել «եւ 7-րդ» բառերով.
2) 2-րդ մասում «պայմանագրով» բառից հետո լրացնել «կամ կողմերի գրավոր համաձայնությամբ» բառերով, իսկ «եւ (կամ)» բառերը փոխարինել (կամ) բառով:
Հոդված 63. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1.1-ին մասում «գործատուի մոտ» բառերից հետո լրացնել «առանց աշխատանքային պայմանագրի լուծման» բառերով:
Հոդված 64. Օրենսգրքի 134-րդ հոդվածում՝
1) 4-րդ կետում «կազմակերպության ներսում» բառերը փոխարինել «գործատուի մոտ» բառերով.
2) 5-րդ կետում «հատուկ» բառը փոխարինել «այդպիսի» բառով.
3) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս, այդ թվում՝ աշխատողների ներկայացուցիչներին, սահմանափակվել միայն այն տվյալներով, որոնց փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից կամ անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար:»:
Հոդված 65. Օրենսգրքի 135-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Աշխատողի իրավունքները՝ գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների պաշտպանության եւ դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված».
2) 1-ին մասում «Գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով աշխատողն իրավունք ունի» բառերը փոխարինել «1. Աշխատողն իրավունք ունի անձամբ կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի (իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողը՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) գրավոր հարցման հիման վրա ստանալու ամբողջական տեղեկատվություն գործատուի մոտ պահպանվող իր անձնական տվյալների եւ դրանց մշակման վերաբերյալ, այդ թվում՝» բառերով.
3) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 66. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում աշխատողի վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական ուսուցման կամ որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական ուսուցման կամ որակավորման բարձրացման այն ժամանակահատվածի, երբ վարձատրություն չի նախատեսվում».
2) 2-րդ մասի 1-ին կետում «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «՝ մեկ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 30 օր» բառերով:
Հոդված 67. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով» բառերը փոխարինել «եւ այլ նորմատիվ իրավական ակտերով» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Սույն մասով սահմանված պահանջի կատարման պարտականությունը տարբեր գործատուների մոտ երկու եւ ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատելու դեպքում կրում է աշխատողը, բացառությամբ այն դեպքի, երբ գործատուն աշխատողի կողմից գրավոր տեղեկացվել է աշխատողի համատեղությամբ աշխատելու վերաբերյալ:»:
Հոդված 68. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետում «չորս ժամ» բառերից հետո լրացնել «՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս» բառերով.
2) 2-րդ կետում «վեց ժամ» բառերից հետո լրացնել «՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս» բառերով.
3) 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3) տասներկուսից մինչեւ տասնհինգ տարեկան երեխաների համար՝ օրական մինչեւ չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս.
4) տասնհինգից մինչեւ տասնվեց տարեկան երեխաների համար` շաբաթական մինչեւ 24 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս.».
4) 5-րդ կետում «36 ժամ» բառերից հետո լրացնել «՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս» բառերով.
5) 6-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով եւ 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ կետով.
«7) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:»:
Հոդված 69. Օրենսգրքի 141-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 3-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
2) 2-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի հատկացման կարգը սահմանվում է կողմերի համաձայնությամբ եւ կարող է ներառվել աշխատանքային պայմանագրում:»:
Հոդված 70. Օրենսգրքի 142-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին նախադասությունում «կազմակերպության» բառերը փոխարինել «գործատուի» բառերով.
2) 2-րդ մասում «արտադրության» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի» բառերով.
3) 3-րդ մասում «Կազմակերպության աշխատանքի» բառերը փոխարինել «Աշխատանքի» բառով.
4) 6-րդ մասում՝
ա. հանել «(կամ)» բառը.
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Աշխատողների օրական եւ շաբաթական աշխատաժամանակի հաշվառումն իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով եւ հիմք է հանդիսանում աշխատավարձի հաշվարկման համար:»:
Հոդված 71. Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով:
Հոդված 72. Օրենսգրքի 144-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մասով՝
«2.1. Սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերի բացակայության պարագայում աշխատողը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքի միայն իր գրավոր համաձայնության պարագայում:».
2) 3-րդ մասի 2-րդ կետում «արտադրությունից» բառից հետո լրացնել «կամ աշխատանքից» բառերով.
3) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «աշխատանքի» բառից հետո լրացնել «միայն իրենց համաձայնությամբ» բառերը.
4) 5-րդ մասում՝
ա. «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով.
բ. հանել 2-րդ նախադասությունը.
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններ.
«Սույն հոդվածի իմաստով գործատուի ղեկավար պաշտոնատար անձինք կարող են համարվել միայն այն աշխատողները, որոնք պաշտոն են զբաղեցնում գործատուի կառավարման մարմիններում կամ որոնք, որպես իրենց պաշտոնական կարգավիճակից բխող աշխատանք, իրականացնում են գործատուի կառավարման կամ ընթացիկ գործունեության ընդհանուր ղեկավարման գործառույթներ կամ հանդիսանում են այդ գործատուի կառուցվածքային կամ տարածքային կամ առանձնացված որեւէ ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, մասնաճյուղի, ներկայացուցչության կամ այլ միավորի) ղեկավարը՝ բացառությամբ սպասարկման եւ տեխնիկական աջակցության գործառույթներ իրականացնող այն ստորաբաժանումների ղեկավարների, որոնք ուղղակիորեն ներգրավված չեն գործատուի գործառույթների իրականացմանը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գործատուի ղեկավար պաշտոնների ցանկը սահմանվում է օրենքներով կամ գործատուի ներքին իրավական ակտերով: Այդ անձանց աշխատանքը համարվում է չնորմավորված:»:
Հոդված 73. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասում «Գործատուի պահանջով» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ եւ 2.1-ին մասերով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 74. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով, իսկ «140-րդ, 141-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «140-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 141-րդ հոդվածով» բառերով:
Հոդված 75. Օրենսգրքի 152-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.
«1.1. Եթե աշխատանքային օրվա տեւողությունը չի գերազանցում չորս ժամը, ապա աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու եւ սնվելու համար աշխատողին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեւողությամբ ընդմիջում կարող է տրամադրվել կողմերի համաձայնությամբ, բացառությամբ հղի կանանց եւ մինչեւ տասնութ տարեկան աշխատողների, որոնց հանգստանալու եւ սնվելու համար ընդմիջումը տրամադրվում է աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, եթե աշխատանքային օրվա (հերթափոխի) տեւողությունը գերազանցում է 3 ժամը:».
2) 4-րդ մասում «արտադրության» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի» բառերով:
Հոդված 76. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասում «կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում» բառերը փոխարինել «պայմաններում կամ այն դեպքերում, երբ աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված առողջության համար անվտանգ մակարդակի» բառերով:
Հոդված 77. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տասնչորսից» բառը:
Հոդված 78. Օրենսգրքի 159-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «Ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «Աշխատաժամանակի կրճատ տեւողությամբ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկով աշխատող կամ» բառերով.
2) 3-րդ մասից հանել «, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերը:
Հոդված 79. Օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 5-րդ մասում նշված չնորմավորված աշխատանք կատարողներին.»:
Հոդված 80. Օրենսգրքի 164-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին աշխատողի կողմից գործատուին ներկայացված դիմումի հիման վրա գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքի: Աշխատանքային տարին սկսվում է աշխատողի աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից եւ ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին եւ ամսաթվին:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների, որոնց ամենամյա արձակուրդը տրամադրվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերի: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաեւ մինչեւ աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:».
3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին՝ բացառությամբ վարչական աշխատողների, ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների եւ ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ, այդ թվում՝ աշխատանքային առաջին տարում, անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ աշխատողները սկսել իրենց աշխատանքը:».
4) 7-րդ մասում «դիպլոմային» բառից հետո լրացնել «կամ ավարտական» բառով, իսկ «աշխատանքների կատարման» բառերից հետո՝ «, ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների» բառերով.
5) 8-րդ մասում «հաշմանդամին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձին» բառերով.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ մաս.
«9. Ընտանիքում բռնության ենթարկված աշխատող անձանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշման ժամանակահատվածում:».
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ մաս.
«10. Եթե աշխատողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, եւ այդ դիմումի չներկայացնելը պայմանավորված չէ աշխատողի՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին,
3-րդ, 4-րդ կետերով սահմանված որեւէ հանգամանքով, ապա տվյալ աշխատողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը որոշվում է գործատուի կողմից՝ հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 8-րդ մասերով սահմանված պահանջները, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունվում է առանց աշխատողի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության:»:
Հոդված 81. Օրենսգրքի 165-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետ.
«4.1) մեկ աշխատանքային տարվա ընթացքում մինչեւ 15 օր չվճարվող արձակուրդի ժամանակահատվածը.».
2) 5-րդ կետում «աշխատանքին վերադառնալու» բառը փոխարինել «աշխատանքում վերականգվելու» բառով:
Հոդված 82. Օրենսգրքի 167-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի գրավոր դիմումով կամ գրավոր համաձայնությամբ, այդ թվում, երբ աշխատողը՝
1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
3) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում.
4) մասնակցում է վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ իրականացնում է զորահավաքային զինվորական ծառայության կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին:».
2) 2-րդ մասում՝ «հնարավոր» եւ «տեղափոխվում է» բառերից առաջ լրացնել «կամ դրա մի մասը» բառերով.
3) 3-րդ մասում «Տեղափոխված ամենամյա արձակուրդը» բառերից հետո լրացնել «կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը» բառերը, իսկ «ամենամյա արձակուրդի» բառերը փոխարինել «ամենամյա արձակուրդը կամ դրա» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մաս.
«4. Աշխատողը պահպանում է ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում եւ կարգով:».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մաս.
«5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելը պայմանավորված է եղել նշված ամբողջ ժամանակահատվածում աշխատողի՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված որեւէ հանգամանքով:»:
Հոդված 83. Օրենսգրքի 168-րդ հոդվածում «113-րդ հոդվածի 1-ին մասի» բառերից հետո լրացնել «1-ին, » բառով:
Հոդված 84. Օրենսգրքի 174-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «Միջին մասնագիտական եւ բարձրագույն» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» բառերով.
2) 2-րդ մասի`
ա. «միջին մասնագիտական կամ բարձրագույն» բառերը փոխարինել «մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» բառերով.
բ. 4-րդ կետում «դիպլոմային» բառից հետո լրացնել «կամ ավարտական» բառով.
գ. 5-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով եւ 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.
«6) պրակտիկաների համար՝ ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մաս.
«4. Գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու կամ անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար աշխատողին կարող է տրվել ուսումնական արձակուրդ ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի:»:
Հոդված 85. Օրենսգրքի 175-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.
«4.2) սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում.».
2) 2-րդ մասը՝
ա. «1-ին մասով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետի, » բառերով.
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով նախատեսված դեպքերում աշխատողի վարձատրությունն իրականացվում է սույն օրենսգրքով եւ օրենքով սահմանված կարգով:»:
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 86. Օրենսգրքի 176-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. 2-րդ կետում «30» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով.
բ. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) ընտանիքի մահացած անդամի (ամուսին, զավակ, ծնող, որդեգրող, որդեգրված, խնամատար ծնող, հոգեզավակ, խնամակալ, հոգաբարձու, պապ, տատ, թոռ, հարազատ, համահայր կամ համամայր եղբայր կամ քույր) թաղման դեպքում՝ մինչեւ երեք աշխատանքային օր.».
գ. 5-րդ կետում «չորս» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով եւ վերջակետը փոխարինել միջակետով.
դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետ.
«6) համատեղությամբ աշխատողին՝ հիմնական աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ հիմնական աշխատավայրի աշխատողին՝ համատեղությամբ աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում՝ սակայն ոչ ավելի, քան 30 օր աշխատանքային տարվա ընթացքում:»:
2) 3-րդ մասում «մեկ տարվա» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային տարվա» բառերով:
Հոդված 87. Օրենսգրքի 179-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել 2-րդ նախադասությունը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.
«1.1. Սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում սոցիալական գործընկերության կողմերի առաջարկության հիման վրա՝ տնտեսության առանձին ճյուղերում կամ բնակավայրերում աշխատողների կամ առանձին մասնագիտությունների (որակավորումների) համար օրենքով կարող է սահմանվել ամսական նվազագույն աշխատավարձի (ժամավճարի) այլ չափ, որը չի կարող պակաս լինել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափից»:
Հոդված 88. Օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «այլ ձեւեր, » բառերը:
Հոդված 89. Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասում «տարիֆային» բառը փոխարինել «հիմնական» բառով:
Հոդված 90. Օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով» բառերը փոխարինել «Արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետեւանքով» բառերով:
Հոդված 91. Օրենսգրքի 195-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ նախադասությունից հանել «եւ այլն» բառերը.
2) 2-րդ մասի 1-ին պարբերությունում «տվյալ գործատուի կողմից» բառերից հետո լրացնել «տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում» բառերը, իսկ «եւ այլն» բառերը հանել.
3) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում՝
ա. «պարապուրդում» բառից հետո լրացնել «կամ հարկադիր պարապուրդում» բառերը.
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվի նաեւ աշխատանքի ընդունման ամիսը:».
4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երրորդ պարբերությամբ.
«Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն հոդվածի 2-րդ մասի մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը` միջին ժամային աշխատավարձը որոշվում է` աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով տվյալ աշխատողի համար հաշվարկը կատարելու ամսվա համար սահմանված աշխատանքային ժամերի թվի վրա բաժանելու միջոցով:»:
Հոդված 92. Օրենսգրքի 197-րդ հոդվածում «անդամին» բառից հետո լրացնել «(ամուսին, զավակ, ծնող, որդեգրող, որդեգրված, պապ, տատ, թոռ, հարազատ, համահայր կամ համամայր եղբայր կամ քույր)» բառերով:
Հոդված 93. Օրենսգրքի 198-րդ հոդվածում՝
1) վերնագրում «աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների» բառերը փոխարինել «գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի եւ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջեւ գրավոր կերպով ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:»:
Հոդված 94. Օրենսգրքի 200-րդ հոդվածում`
1) 1-ին մասում՝
ա. «Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին» բառերը փոխարինել «Հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին տրամադրված» բառերով,
բ. «յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառը.
2) 2-րդ մասում «նախաձեռնությամբ» բառից հետո լրացնել «հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում» բառերով:
Հոդված 95. Օրենսգրքի 201.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 201.1. Աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպումը գործատուի կողմից
1. Գործատուն նախքան անձին աշխատանքի ընդունելը կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ այլ կազմակերպությունում) կազմակերպել աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցումը մինչեւ հինգ ամիս տեւողությամբ՝ ուսուցման ընթացքում աշխատանքի ընդունվող անձին վճարելով վարձատրություն՝ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
2. Մասնագիտական ուսուցման հետ կապված՝ գործատուի եւ աշխատանքի ընդունվող անձի հարաբերությունները կարգավորվում են կողմերի միջեւ կնքված գրավոր պայմանագրով:
3. Մասնագիտական ուսուցումից հետո գործատուի մոտ աշխատանքի ընդունվելուց հրաժարվելու կամ աշխատանքի ընդունվելուց հետո մասնագիտական ուսուցման մասին պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում, մասնագիտական ուսուցում անցած անձը գործատուի պահանջով պարտավոր է մասնագիտական ուսուցման մասին պայմանագրով նախատեսված կարգով ու պայմաններով գործատուին հատուցել իր մասնագիտական ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը, եթե այլ բան սահմանված չէ կողմերի միջեւ կնքված պայմանագրով:
4. Աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման ընթացքում նրա նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքով սահմանված՝ աշխատաժամանակի առավելագույն տեւողության, ինչպես նաեւ հանգստանալու եւ սնվելու համար ընդմիջման, ամենօրյա (միջհերթափոխային) եւ ամենշաբաթյա անընդմեջ հանգստի նվազագույն տեւողությունների մասին պահանջները:»:
Հոդված 96. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 201.2-րդ հոդվածով.
«Հոդված 201.2. Աշխատողների լրացուցիչ մասնագիտական ուսուցումը
1. Գործատուն աշխատողի համաձայնությամբ կարող է մասնագիտական հմտությունների ձեռք բերման կամ դրանց կատարելագործման կամ աշխատողի վերապատրաստման նպատակով իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ օտարերկրյա պետությունում) կազմակերպել աշխատողի լրացուցիչ մասնագիտական ուսուցում:
2. Աշխատողի լրացուցիչ մասնագիտական ուսուցման վերաբերյալ գործատուի եւ աշխատողի միջեւ կնքվում է մասնագիտական ուսուցման մասին պայմանագիր:
3. Աշխատողի լրացուցիչ մասնագիտական ուսուցման ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) եւ վարձատրությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքի:
4. Սույն հոդվածով սահմանված լրացուցիչ մասնագիտական ուսուցումն աշխատողի համար սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի իմաստով գործուղում չի համարվում:
5. Լրացուցիչ մասնագիտական ուսուցումից հետո, մասնագիտական ուսուցման մասին պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում, լրացուցիչ մասնագիտական ուսուցում անցած անձը պարտավոր է մասնագիտական ուսուցման մասին պայմանագրով նախատեսված կարգով ու պայմաններով գործատուին հատուցել իր լրացուցիչ մասնագիտական ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը, եթե այլ բան սահմանված չէ կողմերի միջեւ կնքված՝ մասնագիտական ուսուցման մասին պայմանագրով:»:
Հոդված 97. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 201.3-րդ եւ 201.4-րդ հոդվածներով.
«Հոդված 201.3. Գործատուի կողմից աշխատանքային պրակտիկա կազմակերպելը
1. Գործատուն իրավունք ունի իր մոտ կազմակերպելու աշխատանքային պրակտիկա՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, ոչ ավելի քան մեկ անգամ, պայմանագիր կնքելով աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ՝ առանց երկարաձգման իրավունքի:
2. Աշխատանքային պրակտիկա անցնող անձը (այսուհետեւ՝ փորձնակ) այն քաղաքացին է, ով նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում գործատուի կողմից ներգրավվում է առանց վարձատրության կամ կողմերի համաձայնությամբ որոշված չափով վարձատրությամբ աշխատանքի՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով:
3. Գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի տասը տոկոսը:
4. Գործատուի կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին` գրավոր ձեւով, երկու օրինակից կնքված
քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագրով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է փորձնակին:
5. Մինչեւ տասնութ տարեկան անձինք՝ գործատուի կողմից որպես փորձնակ աշխատանքի ներգրավվում եւ աշխատանքային փորձառություն են ձեռք բերում՝ սույն օրենսգրքի 17.1-ին հոդվածով սահմանված առանձնահատկությունները պահպանելով:
6. Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում:
7. Փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է ներգրավվում եւ աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի քան շաբաթական հինգ օր, օրական չորս ժամ եւ շաբաթական քսան ժամ տեւողությամբ՝ պահպանելով հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները:
Հոդված 201.4. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին պայմանագիրը
1. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին կնքվում է գրավոր պայմանագիր, որով սահմանվում են աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված կողմերի իրավունքները եւ պարտականությունները, դրանց փոփոխման եւ դադարման հիմքերն ու կարգը, փորձնակի երաշխիքները, կողմերի համաձայնությամբ վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ վարձատրության չափը, ինչպես նաեւ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված այլ հարաբերությունները:
2. Փորձնակին տրվում է աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին հավաստագիր, որում նշվում է որպես փորձնակ ներգրավվելու ժամանակահատվածը, մասնագիտական եւ որակավորման կամ պաշտոնի անվանմանը համապատասխան ձեռք բերված գիտելիքների, կարողությունների կամ հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
3. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին պայմանգիրը ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 98. Օրենսգրքի 207-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Արյան կամ դրա բաղադրիչների հանձնման օրը պահպանվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը:»:
Հոդված 99. Օրենսգրքի 213-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի 4-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով եւ 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5) չաշխատած օրերի համար վճարված գումարը` եթե սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 111-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,
4-րդ մասերով, 110-րդ հոդվածով եւ 112-րդ հոդվածի 1-ին եւ 2.1-ին մասերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերում աշխատողն ազատվում է աշխատանքից մինչեւ այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ:».
2) 2-րդ մասի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մաս.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված դեպքերում գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ կամ գանձումներ, եթե կանխավճարի վերադարձման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային մեխանիկական սխալների հետեւանքով կատարված ավել վճարումը կատարելու, կանխավճարի չծախսված եւ ժամանակին չվերադարձված գումարը վերադարձնելու, աշխատողի հասցրած վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, պահումներ կամ գանձումներ կատարելու մասին ընդունել է համապատասխան իրավական ակտ: Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված դեպքում գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ կամ գանձումներ, եթե մինչեւ սույն օրենսգրքով սահմանված կարգով աշխատողի հետ լրիվ վերջնահաշվարկ կատարելու օրն ընդունել է այդ մասին համապատասխան իրավական ակտ կամ աշխատողին աշխատանքից ազատելու (աշխատանքային պայմանագիրը լուծելու) մասին անհատական իրավական ակտում նշել է պահումներ կամ գանձումներ կատարելու մասին:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մաս.
«4. Այն դեպքում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից եւ սույն հոդվածով սահմանված կարգով պահումներ կամ գանձումներ կատարելուց հետո գործատուին ունեցած աշխատողի պարտքերը չեն մարվում ամբողջությամբ, ինչպես նաեւ այն դեպքում, երբ պահումներ կամ գանձումներ հնարավոր չէ կատարել, սակայն աշխատողն ունի գործոտուի հանդեպ չմարված պարտքեր, ապա գործատուն իրավունք ունի չմարված պարքերը մարելու պահանջով դիմել դատարան:»:
Հոդված 100. Օրենսգրքի 214-րդ հոդվածից հանել «, բացառությամբ սույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 101. Օրենսգրքի 216-րդ հոդվածում «կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)» բառերը փոխարինել «վարակիչ հիվանդությունների» բառերով, իսկ «գործատուին» բառից հետո լրացնել «, իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով), պաշտոնի անձնագրով, գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները» բառերով:
Հոդված 102. Օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասը «միջոցները,» բառից հետո լրացնել «աշխատողների օրական կամ շաբաթական աշխատաժամանակի հաշվառմանը,» բառերով:
Հոդված 103. Օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասը «կատարելը» բառից հետո լրացնել « կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարքագծի կանոնները որեւէ այլ կերպ խախտելը, այդ թվում՝ դրանց չենթարկվելը կամ դրանք չպահպանելը» բառերով:
Հոդված 104. Օրենսգրքի 242-րդ հոդվածում՝
1) վերնագրում եւ տեքստում «անվտանգությունը եւ առողջությունը» բառերը փոխարինել «անվտանգության ապահովումը եւ առողջության պահպանությունը» բառերով.
2) «պահպանման» բառը փոխարինել «պաշտպանության» բառով:
Հոդված 105. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասում «առողջության եւ անվտանգության» բառերը փոխարինել «անվտանգությունը եւ առողջության» բառերով, «արտադրության» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի» բառերը, իսկ «կազմակերպությունում» բառը հանել:
Հոդված 106. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասում «անվտանգության» բառից հետո լրացնել «ապահովման» բառը:
Հոդված 107. Օրենսգրքի 247-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «կազմակերպություններում» բառը փոխարինել «գործատուների մոտ» բառերով.
2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «Աշխատողները» բառը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատողները» բառերով:
Հոդված 108. Օրենսգրքի 248-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Գործատուն պարտավոր է ընդունել աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր, եթե գործատուի կողմից իրականացվող գործունեության տվյալ ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են աշխատողների անվտանգության ապահովմանը եւ առողջության պահպանությանը ներկայացվող պահանջներ:»:
Հոդված 109. Օրենսգրքի 249-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մինչեւ տասնութ տարեկան անձինք աշխատանքի ընդունվելիս պարտավոր են անցնել պարտադիր նախնական բժշկական զննություն: Մինչեւ տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են ենթարկվել պարբերական բժշկական զննության՝ յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ:».
2) 2-րդ մասում «, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն» բառերը փոխարինել «անցնել նախնական, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերական բժշկական զննություն» բառերով.
3) 4-րդ մասը «պարբերաբար» բառից հետո լրացնել «, յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ» բառերով.
4) 6-րդ մասում՝
ա. «Պարտադիր բժշկական զննումը» բառերը փոխարինել «Պարբերական բժշկական զննությունը» բառերով,
բ. «հաշվին:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Բժշկական զննության արդյունքները գրանցվում են աշխատողի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկում:».
5) 7-րդ մասում «ցանկը, » բառից հետո լրացնել «սանիտարական գրքույկի ձեւը,» բառերով:
Հոդված 110. Օրենսգրքի 250-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասում «Կազմակերպությունում կամ կազմակերպության ստորաբաժանումներում վտանգ առաջանալու» բառերը փոխարինել «Աշխատավայրում վտանգ առաջանալու կամ աշխատողների աշխատանքային գործառույթների կատարման այլ վայրում վտանգի առաջացման մասին տեղեկություն ստանալու» բառերով.
2) 2-րդ մասի 5-րդ կետում եւ 3-րդ մասի առաջին նախադասությունում «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով.
3) 3-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «կազմակերպության» բառը.
4) 5-րդ մասում «Յուրաքանչյուր կազմակերպություն» բառերը փոխարինել «Բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ գործատուների, յուրաքանչյուր գործատու» բառերով.
5) 6-րդ մասում «կազմակերպությունները, որտեղ արտադրվում, օգտագործվում, պահպանվում են» բառերը փոխարինել «գործատուները, որոնք արտադրում կամ օգտագործում կամ պահպանում են» բառերով.
6) 7-րդ մասում «փակցվեն» բառից հետո լրացնել «աշխատողների համար» բառերով, իսկ «Կազմակերպության» բառը փոխարինել «Գործատուի» բառով.
7) 9-րդ մասում «արտադրությունում դժբախտ պատահարները» բառերը փոխարինել «աշխատանքի վայրում դժբախտ դեպքերը» բառերով:
Հոդված 111. Օրենսգրքի 251-րդ հոդվածում՝
1) վերնագրում եւ 3-րդ մասում «Կազմակերպության» բառը փոխարինել «Գործատուի» բառով.
2) 1-ին մասում հանել «Կազմակերպությունում» բառը, «սահմանված» բառից հետո լրացնել «դեպքերում եւ» բառը, իսկ «համար» բառից հետո լրացնել «գործատուի մոտ» բառերը.
3) 2-րդ մասում «կազմակերպությունում» բառը փոխարինել «գործատուի մոտ» բառերով:
Հոդված 112. Օրենսգրքի 253-րդ հոդվածի վերջին նախադասությունում «Գործատուն» բառից հետո լրացնել «իր մոտ» բառերը, իսկ «կազմակերպության» բառը հանել:
Հոդված 113. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասում «կազմակերպություն» բառը փոխարինել «մոտ» բառով, իսկ «կազմակերպությունում» բառը՝ «գործատուի մոտ» բառերով:
Հոդված 114. Օրենսգրքի 255-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «կազմակերպությունում» բառը փոխարինել «գործատուի մոտ» բառերով.
2) 1-ին եւ 2-րդ մասերում «անվտանգության եւ առողջության պահպանության» բառերը փոխարինել «անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության» բառերով:
Հոդված 115. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասը «Աշխատանքի վայրում» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքային գործառույթները կատարելիս այլ վայրում» բառերով:
Հոդված 116. Օրենսգրքի 257-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 117. Օրենսգրքի 258-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Արգելվում է հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաեւ նրանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքներում: Հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող կնոջը, բացի հանգստի եւ սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում՝ կես ժամից ոչ պակաս տեւողությամբ: Կնոջ ցանկությամբ այդ ընդմիջումները կարող են միավորվել եւ միացվել հանգստի եւ սնվելու համար ընդմիջմանը կամ տրամադրվել աշխատանքային օրվա սկզբին կամ տեղափոխվել աշխատանքային օրվա վերջ՝ աշխատանքային օրվա տեւողության համապատասխան կրճատումով: Սույն մասով սահմանված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:»:
Հոդված 118. Օրենսգրքի 260-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ մասերը «Աշխատանքի վայրում» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքային գործառույթները կատարելիս այլ վայրում» բառերով.
2) 1-ին մասում «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով:
Հոդված 119. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասում «Կազմակերպությունում» բառը փոխարինել «Գործատուի մոտ» բառով:
Հոդված 120. Օրենսգրքի 262-րդ հոդվածի՝
1) վերնագրում «անվտանգության» բառից հետո լրացնել «ապահովման» բառը.
2) 1-ին մասում «Աշխատողների անվտանգության» բառերից հետո լրացնել «ապահովման» բառը:
Հոդված 121. Օրենսգրքի 264-րդ հոդվածում՝
1) վերնագրում «մարմինը» բառից հետո լրացնել «եւ աշխատանքային վեճերի հաշտարարությունը»,
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Աշխատանքային վեճերով կարող է իրականացվել նաեւ հաշտարարություն՝ «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 122. Օրենսգրքի 265-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքերում աշխատողը աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքից ազատման (կամ աշխատանքային պայմանագրի լուծման) մասին անհատական իրավական ակտը ստանալու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետով սահմանված դեպքերում՝ աշխատանքային պայմանագիրն օրենքի ուժով լուծված համարվելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում իրավունք ունի դիմելու դատարան:»:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին մաս.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են կամ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Ընդ որում, առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքերում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը տվյալ գործատուի մոտ կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք:».
3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի եւ աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար եւ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մաս.
«3. Սույն հոդվածի 1.1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու համար հաշվի է առնվում մինչեւ աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի չափը` սույն օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով: Սույն հոդվածի 1.1-ին եւ
2-րդ մասերով նախատեսված դեպքերում միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի քանակով բազմապատկելու միջոցով:»:
Հոդված 123. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո, բացառությամբ 20-րդ, 25-րդ հոդվածների, 72-րդ հոդվածի 4-րդ մասի «բ», «գ» պարբերությունների, 79-րդ հոդվածի, 80-րդ հոդվածի 7-րդ մասի,
82-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 97-րդ հոդվածի:
2. Աշխատանքային հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում ծագած համարվելու մասին սույն օրենքի 6-րդ հոդվածի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կնքված աշխատանքային պայմանագրերի եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընդունված՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի հիման վրա ծագած աշխատանքային հարաբերությունների վրա:
3. Սույն օրենքի 122-րդ հոդվածի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ծագած աշխատանքային վեճերի վրա: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ծագած աշխատանքային վեճերի նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ գործող խմբագրությամբ սահմանված նորմերը:
4. Սույն օրենքի 20-րդ եւ 25-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում հանրապետական, ճյուղային, տարածքային եւ կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտն ընդունվելուց հետո: Հանրապետական, ճյուղային, տարածքային եւ կազմակերպության կոլեկտիվ պայմանագրերի հաշվառման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
5. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» եւ «գ» պարբերությունները եւ
79-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ համապատասխան լրացումներ կատարելուց հետո: Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում:
6. Սույն օրենքի 80-րդ հոդվածի 7-րդ մասը եւ 82-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
7. Սույն օրենքի 97-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հինգ ամիս հետո: