Armenian ARMSCII Armenian
Կ-5081-30.01.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հարկային գործակալները, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումներին համապատասխան, հարկային մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ներգրավված փորձնակի եւ մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի գրանցման հայտ, որտեղ ներառվում են օրենքով սահմանված տեղեկություններ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: