Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-4121-17.10.2022,02.02.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 601. հոդվածում լրացնել  նոր մասեր հետեւյալ բովանդակությամբ. «Սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով  ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելը.

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Սահմանային շերտում սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի եւ ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները ՋիՊիԷս (Գլոբալ Տեղորոշման Համակարգ, GPS) համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված՝ հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների եւ/կամ սարքավորումների միջոցով իրականացնելը.

առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ