Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5121-13.02.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2011 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

2) 33-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«33) բնապահպանական կառավարման պլան՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով սահմանված փաստաթուղթ.»,

3) 46-րդ կետում «շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման եւ հրաժարման նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական եզրակացության հաստատումը.»,

2) 2.1-ին մասի 3-րդ կետի «բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով,

Հոդված 3. Օրենսգրքի 20.2-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում «շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը:» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 30-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ կետով՝

«9) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրել է կամ ուժը կորցրած է ճանաչվել:»,

Հոդված 5. Օրենսգրքի 36-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը:»,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:»:

Հոդված 6. Օրենսգրքի 39-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացվող փաստաթղթերի փաթեթը.»,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված կամ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն ստացած օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրի՝ երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:»:

Հոդված 7. Օրենսգրքի 40-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դիմումի գրանցման օրվանից հետո՝ 20-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը եւ այն սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է սույն օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում, տրամադրում է եզրակացություն:»,

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում լիազոր մարմինը փաթեթը 3-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի
17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում տեղեկությունը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում վերացնում է նշված թերությունները: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ծանուցումը ստանալու դեպքում լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

3) 4-րդ մասում «նախնական գնահատման» բառերը փոխարինել «փորձաքննական» բառով»,

4) 7-րդ մասի 7-րդ կետի «3-5-րդ» բառերը փոխարինել «3-6-րդ» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 48.1-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենսգրքի 50-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը «ենթարկված» բառից հետո լրացնել «եւ դրական եզրակացություն ստացած» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 51-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը՝ կից փաստաթղթերով» բառերը փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերի փաթեթը» բառերով,

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն:»:

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում լիազոր մարմինը փաթեթը 3-օրյա ժամկետում վերադարձնում է դիմումատուին, իսկ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի
17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում տեղեկությունը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետում վերացնում է նշված թերությունները: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված ծանուցումը ստանալու դեպքում լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

5) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,

6) 8-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը՝ մինչեւ 20-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:»,

7) 14-րդ մասը «ենթարկված» բառից հետո լրացնել «եւ դրական եզրակացություն ստացած» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: