Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5123-13.02.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 12-րդ բաժնի 12.4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«
12.4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.    
1. փորձաքննության գործընթացի իրականացման համար     
ա) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառությամբ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման համար, որի համար՝ բազային տուրքի 500-ապատիկի չափով
բ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար բազային տուրքի 300-ապատիկի չափով
2. հայտի ուսումնասիրության համար՝ բազային տուրքի 15-ապատիկի չափով
»:

2) 12-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.6-րդ կետով.

«
12.6 Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման համար՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով
»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: