Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 12-րդ բաժնի 12.4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12.4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն. | |
1. փորձաքննության գործընթացի իրականացման համար՝ | |
ա) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝ | բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառությամբ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման, որի համար՝ բազային տուրքի 500-ապատիկի չափով |
բ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝ | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
2. հայտի ուսումնասիրության համար՝ | բազային տուրքի 15-ապատիկի չափով». |
2) 12-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.6-րդ կետով.
«12.6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման համար՝ | բազային տուրքի 30-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: