Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-516-20.02.2023-ԱՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական արարողակարգի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-291-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «Ազգային ժողովի նախագահի» բառերից հետո լրացնել «,փոխվարչապետերի» բառով, «արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների,» բառերից հետո լրացնել «փոխվարչապետերի,» բառով, «միջազգային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «եւ այլ միջազգային կառույցների» բառերով, հանել «եւ այլ» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի աղյուսակը «օտարերկրյա պետության արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի պաշտոնական այց» տողից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով՝

օտարերկրյա պետության փոխվարչապետի այց ղեկավար եւ մինչեւ 2 ուղեկցող անձ

իսկ աղյուսակի վերջին տողը «կազմակերպության» բառից հետո լրացնել «եւ այլ միջազգային կառույցների» բառերով,

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:»,

3) 6-րդ մասում «Կառավարության» բառը փոխարինել «Վարչապետի» բառով,

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված միջազգային կազմակերպությունների եւ այլ միջազգային կառույցների ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: