Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունում «հաղորդակցությունն ապահովող կապի» բառերը փոխարինել «եղանակով կնքվող պայմանագրի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4.1-ին գլխի վերնագրում «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՊԻ» բառերը փոխարինել «ԵՂԱՆԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածում՝
1) վերնագրում եւ 1-ին մասում «հաղորդակցությունն ապահովող կապի» բառերը փոխարինել «եղանակով կնքվող պայմանագրի» բառերով.
2) 3-րդ մասում՝
ա. «Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առեւտրային հարթակը» բառերով.
բ. «պահպանելու» բառից հետո լրացնել «եւ անփոփոխ կերպով վերարտադրելու» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո: