Հոդված 2. Օրենքի 4.1-ին գլխի վերնագրում «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՊԻ» բառերը փոխարինել «ԵՂԱՆԱԿՈՎ ԿՆՔՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածում՝
1) վերնագրի եւ 1-ին մասի «հաղորդակցությունն ապահովող կապի» բառերը փոխարինել «եղանակով կնքվող պայմանագրի» բառերով.
2) 3-րդ մասում՝
ա. «Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը» բառերը փոխարինել «Էլեկտրոնային առեւտրային հարթակը» բառերով,
բ. «պահպանելու» բառից հետո լրացնել «եւ անփոփոխ կերպով վերարտադրելու» բառերով:
Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո: