Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպություն» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մարմին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «գրանցամատյանը» բառից հետո լրացնել «եւ հրապարակում է պաշտոնական էլեկտրոնային կայքէջում» բառերը:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «7. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ վերհսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ» եւ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների վրա:»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի
1-ից:
3. Սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: