Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5211-27.02.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել նոր 110.4-րդ հոդվածով.

«Հոդված 110.4. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ապրանքային շարժի փուլերում ներկայացվող պահանջների խախտումը

1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի պահպանման կամ փոխադրման կամ իրացման պայմանների խախտումն արձանագրելիս՝

առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ութանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման կարգի խախտման դեպքում՝

առաջացնում են տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հարյուրերեսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

3. Տուգանքի վճարումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2382-րդ հոդվածում «, 188-րդ եւ 213.2-րդ» բառերը փոխարինել «, 188-րդ, 213.2-րդ եւ 110.4» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: