Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-526-06.03.2023-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական կրթության հիմնական, այլընտրանքային, հեղինակային, միջազգային եւ փորձարարական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը եւ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.».

2.14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այլընտրանքային, հեղինակային, միջազգային եւ փորձարարական կրթական ծրագրերից առնվազն մեկը.».

3. 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) նախադպրոցական ծառայություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթության եւ զարգացման, ինչպես նաեւ առողջության պահպանմանը միտված ծառայություն, որն իրականացվում է կրթության պետական լիազոված մարմնի կողմից երաշխավորված ծրագրի հիման վրա.»:

4. 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17) կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ խոսքի եւ լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության եւ այլ խնդիրներով պայմանավորված ուսումնադաստիարակչական գործընթացի հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաեւ բացառիկ ընդունակություններ ունեցող սան, որին նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.».

5. 17-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին եւ
17.2-կետերով.

«17.1) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, ուսումնադաստիարակչական գործընթացներին աջակցող մանկավարժահոգեբանական եւ այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.

17.2) բացառիկ ընդունակություններ ունեցող սան՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, ով նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված գիտելիքների, հմտությունների, արժեքների եւ դիրքորոշման ձեռքբերման եւ ուսումնադաստիարակչական գործընթացում դրսեւորում է բացառիկ ունակություններ, կարողություններ եւ ունի լրացուցիչ ֆիզիկական, միջավայրային եւ ուսումնական հարմարեցումների կարիք.»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1. 5-րդ մասում «օգոստոսի 20-ից մինչեւ 30-ը» բառերը եւ թվերը փոխարինել «օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը» բառերով եւ թվերով.

2. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են՝

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.

2) երեք եւ ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.

3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.

4) երկկողմանի ծնողազուրկ երեխան.

5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.

6) կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.

7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.

8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպությունում) աշխատակիցների երեխաները:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 8. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները

1. Կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային տրամադրվում են նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ:

2. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում՝

1) նախադպրոցական ուսումնական հաստատության մակարդակ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն.

2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.

3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:

3. Երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը՝ նրա զարգացման հնարավորությունների բացահայտման եւ կրթության կազմակերպման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել.

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝

1) նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները.

2) նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները:

3) սաների կրթական եւ զարգացման վերջնարդյունքներն՝ ըստ տարիքային խմբերի եւ զարգացման ոլորտների.

4) նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունները.

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի եւ նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի (այդ թվում նաեւ՝ կրթություն եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման եւ արժեքային համակարգի ձեւավորմանն ու զարգացմանը:».

2. 5-րդ մասում «գործունեություն է» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերը»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «դաստիարակի օգնականը,» բառերից հետո լրացնել «երաժշտական ղեկավարը,» բառերը:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «խնամքի» բառը փոխարինել «երեխայի» բառով:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան:»:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասից հանել «վերապատրաստված եւ» բառերը.

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:».

3. 4-րդ մասում «Վերապատրաստման, քննությունների եւ հավաստագրման ընթացակարգերը,» բառերը փոխարինել «Հավաստագրման ընթացակարգերը» բառերով.

4. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

5. 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը, որոնց համար հիմք են հանդիսանում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման եւ պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները եւ ներկայացնում համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը.»:

Հոդված 11. 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «լրացուցիչ կրթության եւ» բառերը.

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման չափաքանակը, այդ թվում՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը»:

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. 7-րդ կետում «համար վերապատրաստման եւ հավաստագրման» բառերը փոխարինել «տրամադրման» բառով.

2. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) երաշխավորում է կրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերը.».

4. 12-րդ եւ 13-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների անվանացանկը եւ դրանց նկարագիրը.

13) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, դրանց ձեւերը եւ վարելու կարգը.».

5. 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6. 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) նախադպրոցական կրթության համակարգի արդիականացման եւ զարգացման նպատակով իրականացնում է փորձնական ծրագրեր»:

7. 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«25) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեից հավելավճար տրամադրելու կարգերը:».

Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածի՝

1. 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարությունը:».

3. 5-րդ մասի 6-րդ կետում «4-րդ» թիվը փոխարինել «6-րդ» թվով.

4. 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

« 1) լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ մարզաառողջարանական կամ ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.»:

Հոդված 15. Օրենքի 29-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 30-րդ հոդված.

«Հոդված 30. Անցումային դրույթներ.

1. Անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները հետագա պաշտոնավարման համար մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը պետք է ապահովեն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունենալու պահանջը: Սույն դրույթի պահանջները չբավարարած նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրելը լուծվում են»:

Հոդված 16. Սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում: