Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային եւ փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը եւ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.».
2) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում՝ այլընտրանքային, հեղինակային եւ միջազգային կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով.».
3) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) նախադպրոցական ծառայություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը եւ զարգացմանը միտված ծառայություն, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա.».
4) 17-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«17) կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ խոսքի եւ լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտուալ (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության եւ այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսումնադաստիարակչական գործընթացի հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաեւ բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան, որին նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.».
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին եւ 17.2-րդ կետերով.
«17.1) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, ուսումնադաստիարակչական գործընթացներին աջակցող մանկավարժահոգեբանական եւ այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.
17.2) բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որի ինտելեկտուալ, ստեղծագործական, սոցիալական եւ ֆիզիկական ներուժը կամ դրանցից մի քանիսը ակնհայտորեն միջինից բարձր են, որի հետեւանքով երեխան իր ներուժը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումների (ծառայությունների, գործողությունների, միջոցների) կարիք ունի.».
6) 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «օգոստոսի 20-ից մինչեւ 30-ը» բառերը փոխարինել «օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են՝
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.
2) երեք եւ ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.
3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.
6) կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.
8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաները:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները
1. Նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրվում են կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին եւ մանկավարժական աշխատողներին:
2. Նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում՝
1) նախադպրոցական ուսումնական հաստատության մակարդակ՝ նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն.
2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.
3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից:
3. Երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը նրա զարգացման հնարավորությունների բացահայտման եւ կրթության կազմակերպման նպատակով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները եւ տրամադրում երեխայի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացություն:
4. Սույն հոդվածով նախատեսված՝ կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության, համապատասխան մակարդակի ծառայությունների տրամադրման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման վրա տարածվում են «Հանրակրթության մասին» օրենքի դրույթները այնքանով, որքանով դրանց էությամբ կիրառելի են նախադպրոցական կրթության եւ զարգացման ծառայությունների նկատմամբ?»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝
1) նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները.
2) նախադպրոցական ուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները.
3) սաների կրթական եւ զարգացման վերջնարդյունքները՝ ըստ տարիքային խմբերի եւ զարգացման ոլորտների.
4) նախադպրոցական կրթության ավարտին սաներից ակնկալվող կարողունակությունները:»?
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակն ապահովվում է ծրագրային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի եւ նպատակաուղղված են յուրաքանչյուր սանի (այդ թվում՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման եւ արժեքային համակարգի ձեւավորմանն ու զարգացմանը:».
2) 5-րդ մասը «գործունեություն է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագրերի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «դաստիարակի օգնականը,» բառերից հետո լրացնել «երաժշտական ղեկավարը,» բառերով:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «խնամքի,» բառը փոխարինել «երեխայի» բառով:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները հինգ տարին մեկ անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին համապատասխան:»:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասից հանել «վերապատրաստված եւ» բառերը.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:».
3) 4-րդ մասի «Վերապատրաստման, քննությունների եւ հավաստագրման ընթացակարգերը» բառերը փոխարինել «Հավաստագրման ընթացակարգերը» բառերով.
4) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) կազմում եւ համապատասխան լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը, որոնց համար հիմք են Կառավարության որոշմամբ հաստատված՝ պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական, մանկավարժական եւ ուսումնաօժանդակ կազմի վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները.»:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասից հանել «լրացուցիչ կրթության եւ» բառերը:
Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման չափաքանակը, այդ թվում՝ կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը.»:
Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 7-րդ կետի «համար վերապատրաստման եւ հավաստագրման» բառերը փոխարինել «տրամադրման» բառով.
2) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) երաշխավորում է կրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերը.».
4) 12-րդ եւ 13-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական եւ վարչատնտեսական աշխատողների անվանացանկը եւ պաշտոնների նկարագիրը.
13) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, ձեւերը եւ վարելու կարգը.».
5) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) նախադպրոցական կրթության համակարգի արդիականացման եւ զարգացման նպատակով իրականացնում է փորձնական ծրագրեր.».
7) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեից հավելավճար տրամադրելու կարգերը:»:
Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը:».
3) 5-րդ մասի 6-րդ կետի «4-րդ» բառը փոխարինել «6-րդ» բառով.
4) 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաեւ մարզաառողջարարական կամ ճամբարներում կազմակերպվող վճարովի ծառայություններ.»:
Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30-րդ հոդվածով.
«Հոդված 30. Անցումային դրույթ
1. Անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները հետագա պաշտոնավարման համար մինչեւ 2024 թվականի հունիսի 1-ը պետք է ապահովեն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ունենալու պահանջը: Սույն դրույթի պահանջը չկատարած՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվում են:»:
Հոդված 16. Սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածներով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում: