Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-527-07.03.2023-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածում.

1) 2-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:»

2) 5-րդ մասում լրացնել նոր` 8-րդ կետ.

«8. Անձինք, ում ընտրության դեպքում կխախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը:»

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում «հեղինակավոր մասնագետ է» բառերից հետո լրացնել «ում ընտրության դեպքում չի խախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը:» նախադասությունը:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում.

1) հանել «սեռի ներկայացվածությամբ» բառերը,

2) «ժամկետով» բառից հետո լրացնել «Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երկուսից:» նախադասությունը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: