Armenian ARMSCII Armenian
Պ-527-07.03.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Խորհրդում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից:».

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) անձինք, որոնց ընտրվելու դեպքում կխախտվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը:»:

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը «հեղինակավոր մասնագետ է» բառերից հետո լրացնել «, որի ընտրվելու դեպքում չի խախտվի սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ յուրաքանչյուր սեռի ներկայացվածության պահանջը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) հանել «՝ սեռային ներկայացվածությամբ» բառերը.

2) «ժամկետով:» բառից հետո լրացնել «Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից:» նախադասությունով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: