Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5302-10.03.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ տասնմեկերորդ պարբերությունով.

«Սույն օրենքը, «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին« օրենքին համապատասխան, սահմանում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի կատարման պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14) Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշումը կամ կարգադրագիրը:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը «:« կետադրական նշանից առաջ լրացնել
 «, Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը« բառերով:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.

«4.2) առանձին ագրեգատ, շենք, շինություն կամ այլ օբյեկտ կապարակնքելը (կնքելը)«:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
2.1-ին մասով.

«2.1. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի կատարումն ապահովելու վերաբերյալ գրությունը ստանալու պահից եռօրյա ժամկետում :«:

Հոդված 7. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.5-րդ հոդվածով.

«Հոդված 31.5. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի ապահովելու վերաբերյալ գրությունը վերադարձնելը

1. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող որոշման կամ կարգադրագրի ապահովելու վերաբերյալ գրությունը եւ կից փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է ներկայացնող վարչական մարմնին, եթե այն չի համապատասխանում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ եւ «Հրդեհային անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի 20.1-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաեւ, եթե լրացել է վարչական ակտի (կարգադրագրի, որոշման) հարկադիր կատարման ներկայացման մեկամսյա ժամկետը:

Հոդված 8. Եզրափակիչ դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: