Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-531-10.03.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում.

1) 1-րդ մասում «տույժերի» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում` նաեւ այլ անձանց տրվող խրախուսանքի» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում (այսուհետ` նաեւ զինված ուժեր եւ այլ զորքեր) զինվորական ծառայություն անցնող անձանց վրա:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասում «ծառայություն անցնելու» բառերը փոխարինել «ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 2-րդ գլխի վերնագրում «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ» բառերը հանել:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում.

1) «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 14-րդ կետը.

3) 5-րդ մասում «2-14-րդ» բառերը փոխարինել «2-13-րդ» բառերով.

4) լրացնել 6-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«6. Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող է «գերատեսչական մեդալով պարգեւատրում» խրախուսանք կիրառվել նաեւ համապատասխան ոլորտներում նշանակալի ծառայություններ մատուցած զինծառայող չհանդիսացող անձանց նկատմամբ: Զինծառայողները, ինչպես նաեւ սույն մասում նախատեսված այլ անձինք գերատեսչական մեդալով կարող են պարգեւատրվել նաեւ հետմահու:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-6-րդ եւ 10-12-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «10-14-րդ» բառերը փոխարինել «10-13-րդ» բառերով.

2) լրացնել 2-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ եւ 10-13-րդ կետերով նախատեսված խրախուսանքները:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում.

1) 1-ին մասում.

ա. առաջին նախադասությունում «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «, զորամասի» բառը,

բ. առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Ընդ որում, ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ, իսկ զորամասի զինվորական անձնակազմի նկատմամբ` 2-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված խրախուսանքները, ինչպես նաեւ զինվորական անձնակազմի (ստորաբաժանման, զորամասի) նկատմամբ խրախուսանքի տեսակի ընտրության եւ կիրառման ժամանակ հաշվի են առնվում առանձին զինծառայողի նկատմամբ խրախուսանքի կիրառման պայմանները` հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածների պահանջները: Ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ, իսկ զորամասի զինվորական անձնակազմի նկատմամբ` 8-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառելիս հաշվի են առնվում նաեւ ստորաբաժանման կամ զորամասի բնականոն գործունեության ու խնդիրների կատարման անխոչընդոտ իրականացման անհրաժեշտությունը:».

2) 5-րդ մասում`

ա. 7-րդ կետում «ծառայություն անցնելու» բառերը փոխարինել «ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» բառերով, իսկ «քանակով» բառից հետո լրացնել «, ընդ որում, ստորաբաժանման զինվորական անձնակազմի նկատմամբ խրախուսանքը կիրառվում է մինչեւ վաշտ օղակը` պահպանելով արձակուրդների տրման ժամանակացույցով սահմանված համամասնությունները» բառերը.

բ. ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքով սահմանված իրավախախտումների համար կիրառվում է կարգապահական պատասխանատվություն, եթե դրանցում առկա չեն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված արարքների հատկանիշներ:

3. Վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողը կարգապահական պատասխանատվության է ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով, որի շրջանակներում ստացված` վարչական իրավախախտում կատարելու համար զինծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նյութերով սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ծառայողական քննություն չի անցկացվում եւ իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը կարգապահական տույժի է ենթարկվում սույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն:»:

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեեւ սույն օրենքի հատուկ գլխով նախատեսված արարք է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում ծայրահեղ անհրաժեշտության վիճակը մեկնաբանվում եւ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածում սահմանված իմաստով եւ կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Կարգապահական պատասխանատվության ենթակա չէ այն զինծառայողը, որը թեեւ սույն օրենքի հատուկ գլխով նախատեսված արարք է կատարել, սակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Սույն օրենքի շրջանակներում անհրաժեշտ պաշտպանության վիճակը մեկնաբանվում եւ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածում սահմանված իմաստով եւ կարգով:»:

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում «չեն նշված օրենսդրության մեջ» բառերը փոխարինել «նախատեսված չեն սույն հոդվածի 1-ին մասում» բառերով:

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կարգապահական տույժի կրման ընթացքում նոր կարգապահական իրավախախտում կատարելը.»:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածում.

1) վերնագրում «խախտման» բառը փոխարինել «իրավախախտման» բառով.

2) 2-րդ մասում «գործով նախաքննության» բառերը փոխարինել «վարույթի» բառով, իսկ «նախաքննության մարմնի» բառերը փոխարինել «քրեական վարույթ իրականացնող մարմնի» բառերով:

Հոդված 15. Օրենքի 22-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսից մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.».

2) 3-րդ մասում «4-րդ» բառը փոխարինել «5-րդ» բառով:

Հոդված 17. Օրենքի 24-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «4-րդ (միայն շարքային կազմին),» բառերը հանել.

2) 2-րդ մասում «(միայն շարքային կազմին)» բառերը հանել.

3) լրացնել 3-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«3. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված շարքային կազմի եւ կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:»:

Հոդված 18. Օրենքի 25-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «2-րդ,» բառից հետո լրացնել «4-րդ,» բառը.

2) լրացնել 2-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված ավագ ենթասպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:»:

Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածում.

1) 1-ին մասում «2-րդ,» բառից հետո լրացնել «4-րդ,» բառը.

2) լրացնել 2-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«2. Զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված սպայական կազմի զինծառայողներին կարող են տրվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը:»:

Հոդված 20. Օրենքի 27-րդ հոդվածում.

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «կարգապահական իրավախախտման մասին հրամանատարին (պետին) հայտնի դառնալու» բառերը փոխարինել «սույն հոդվածով սահմանված կարգով կարգապահական իրավախախտումը հաստատող ծառայողական քննության եզրակացությունը կարգապահական տույժ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից ստանալու» բառերով, իսկ «` չհաշված նշանակված ծառայողական քննության անցկացման կամ ծառայողական քննության կասեցման ժամանակահատվածները» բառերը հանել.

2) 4.1-ին մասի երրորդ նախադասությունում «վերսկսվում է քրեական վարույթով ուժի մեջ մտած վերջնական որոշումն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «դադարեցվում է» բառերով.

3) 6-րդ մասի առաջին նախադասությունում «Տրված կարգապահական տույժերը, ինչպես նաեւ թույլ տրված» բառերը փոխարինել «Թույլ տրված» բառերով.

4) 7-րդ մասի առաջին նախադասությունում «կարող է» բառերից հետո լրացնել «սույն հոդվածի 2-րդ մասում նշված 30-օրյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ գրավոր» բառերը.

5) 8-րդ մասի երկրորդ նախադասությունում «ծանրությանը» բառից հետո լրացնել «` ուժը կորցրած ճանաչելով կրտսեր հրամանատարի (պետի) կողմից կիրառված կարգապահական տույժը` բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 11-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի` դրանց կիրառումը փաստացի սկսված լինելու դեպքում, որոնց պարագայում թույլատրվում է ավելացնել տրված կարգապահական տույժի օրերի քանակը, եթե դրանք տրված չեն համապատասխան կարգապահական տույժի առավելագույն ժամկետով» բառերը.

6) ուժը կորցրած ճանաչել 9-րդ մասը:

Հոդված 21. Օրենքը լրացնել 27.1-ին հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 27.1. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Զինծառայողին նույն կարգապահական իրավախախտման համար մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող տրվել: Սույն օրենքի 5-րդ գլխի որեւէ հոդվածի որեւէ մասով կարգապահական իրավախախտումը որակվելուց հետո, կիրառման ենթակա կարգապահական տույժ է ընտրվում համապատասխան մասի կետերով թվարկված կարգապահական տույժերից միայն մեկը:

 2. Հրամանատարը (պետը)` կարգապահական տույժի տեսակը որոշելիս, հաշվի է առնում սույն օրենքի 24-րդ, 25-րդ կամ 26-րդ հոդվածները` որքանով որ ընտրված կարգապահական տույժի տեսակը թույլատրելի է կիրառել կարգապահական իրավախտում կատարած համապատասխան կազմի զինծառայողի նկատմամբ:

3. Մեկից ավելի կարգապահական իրավախախտման համար կարող է տրվել մեկ կարգապահական տույժ` յուրաքանչյուր արարքին առանձին իրավական գնահատական տալու հիման վրա: Այդ դեպքում չեն կարող ընտրվել յուրաքանչյուր արաքի համար սույն օրենքի 5-րդ գլխի` արարքը որակող հոդվածներով նախատեսված առավել մեղմ կարգապահական տույժերը:»:

Հոդված 22. Օրենքի 28-րդ հոդվածում.

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան մեկ շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակում ստանալու իրավունքից:».

2) լրացնել 2.1-ին մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. «Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով եւ հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժ կիրառելու հրամանի հիման վրա զինծառայողի ամսական դրամական ապահովությունը հաշվարկող իրավասու ստորաբաժանման կողմից զինծառայողին չի հաշվարկվում հրամանում նշված չափով եւ ժամկետով պաշտոնային դրույքաչափի մասը, ընդ որում, տույժի կիրառման հետեւանքով զինծառայողին վճարվող ամսական պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:»:

Հոդված 23. Օրենքի 29-րդ հոդվածում.

1) ուժը կորցրած ճանաչել 2-րդ եւ 3-րդ մասերի 4-րդ կետերը.

2) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 5 տոկոսով` մեկ ամիս ժամկետով:».

3) 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 10 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.».

4) 6-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 15 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.».

5) 7-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.».

6) 8-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 25 տոկոսով` մինչեւ երեք ամիս ժամկետով.».

7) 9-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.».

8) 10-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.».

9) 11-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.»:

Հոդված 24. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո.»:

Հոդված 25. Օրենքի 5-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«

ԳԼՈՒԽ 5

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

 ՀՈԴՎԱԾ 31. ՀՐԱՄԱՆԸ ԿԱՄ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼԸ

1. Հրամանատարի (պետի)` օրինական եւ սահմանված կարգով տրված հրամանը կամ կարգադրությունը ստորադասի (ենթակայի) կողմից դիտավորությամբ չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ քսան օր ժամկետով.

3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ քսան օր ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

2. Հրամանատարի (պետի) հրամանը կամ կարգադրությունը ստորադասի (ենթակայի) կողմից ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մինչեւ տասնհինգ օր ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.

5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

ՀՈԴՎԱԾ 32.  ԶՈՐԱՄԱՍԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԹՈՂՆԵԼԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ

1. Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր ժամանակին չներկայանալը` երեք օրից ոչ ավելի տեւողությամբ, կամ երեք ամսվա ընթացքում ոչ ավել քան երեք անգամ մինչեւ մեկ ժամ տեւողությամբ, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) հիմնական արձակուրդի տրման հետաձգում` մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ քսան օր ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 10 տոկոսով` մինչեւ երեք ամիս ժամկետով.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, կամ երեք ամսվա ընթացքում մեկ ժամից ավել, սակայն երեք օրից պակաս ընդհանուր տեւողությամբ երկրորդ անգամ, կամ մինչեւ մեկ ժամ տեւողությամբ` երեք եւ ավելի անգամ, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն`

1) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մինչեւ երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, առաջացնում են կարգապահական պատասխանատվություն`

1) կարգապահական վաշտ ուղարկելը` մեկ ամիս ժամկետով.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է կարգապահական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդմամբ:

ՀՈԴՎԱԾ 33. ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Մարտական հերթապահության կրման կամ մարտական ծառայության կրման կանոնները դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեքից վեց ամիս ժամկետով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ տաս օր ժամկետով.

4) գերատեսչական կրծքանշանից զրկում.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 10 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

ՀՈԴՎԱԾ 34. ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները դիտավորությամբ խախտելը սահմանապահ վերակարգի մեջ գտնվող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող զինծառայողի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` 20 տոկոսով` մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` երեքից վեց ամիս ամիս ժամկետով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) գերատեսչական կրծքանշանից զրկում.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 10 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.

5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ չորս ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

ՀՈԴՎԱԾ 35. ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքային կանոնները դիտավորությամբ խախտելն պարեկախմբի կազմի մեջ մտնող կամ պահակախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.

4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) գերատեսչական կրծքանշանից զրկում.

4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ տաս օր ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 10 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

ՀՈԴՎԱԾ 36. ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Զինծառայողի կողմից ներքին ծառայության կանոնագրքային կանոնները դիտավորությամբ խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` հինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.

4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) գերատեսչական կրծքանշանից զրկում.

4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ տաս օր ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 10 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

ՀՈԴՎԱԾ 37. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Հասարակական կարգը պահպանելու ժամանակ ծառայություն կրելու կանոնները խախտելը հասարակական անվտանգության ապահովման եւ հասարակական կարգի պահպանման վերակարգի մեջ գտնվող անձի կողմից առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) գերատեսչական կրծքանշանից զրկում.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 10 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով:

ՀՈԴՎԱԾ 38. ԶԵՆՔԸ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ, ՍԱՐՔԵՐԸ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ ԿԱՄ ՎՆԱՍԵԼԸ

1. Զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաներն ինքնավստահությամբ կամ անփութությամբ ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մինչեւ երկու ամիս ժամկետով.

6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

7) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով:

 ՀՈԴՎԱԾ 39. ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍԱՐՔԵՐԻ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

ՀՈԴՎԱԾ 40. ԶԵՆՔԸ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ, ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ, ՍԱՐՔԵՐԸ ԿԱՄ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

1. Զինծառայողին վստահված զենքը, ռազմամթերքը, ռազմական տեխնիկան կամ ռազմական այլ գույքը, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերը, սարքերը կամ առարկաներն սահմանված կարգի խախտմամբ մեկ ուրիշին հանձնելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը` տասհինգ օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

 ՀՈԴՎԱԾ 41. ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԵԼԸ

1. Զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները դիտավորությամբ չպահպանելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից միչեւ մեկ ամիս ժամկետով.

3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) գերատեսչական կրծքանշանից զրկում.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) ծառայության վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից մինչեւ տասնհինգ օր ժամկետով.

4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ 20 օր ժամկետով.

5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 20 տոկոսով` մեկ ամիս ժամկետով.

6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին:

ՀՈԴՎԱԾ 42.  ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ քսան օր ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երկու ամիս ժամկետով.

5) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է գաղտնիության ռեժիմի պահպանման համար պատասխանատու ստորաբաժանումների զինծառայողների կողմից, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) կարգապահական վաշտ ուղարկելը` քսան օրից մինչեւ մեկ ամիս ժամկետով.

3) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

4) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

5) զինվորական կոչման իջեցում` մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:

ՀՈԴՎԱԾ 43. ՄԵՔԵՆԱՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու, շահագործելու կամ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

ՀՈԴՎԱԾ 44. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչեւ մեկ ամիս ժամկետով.

4) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

5) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

7) զինվորական ծառայությունից արձակում:

ՀՈԴՎԱԾ 45. ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ (ՊԵՏԻ) ԿՈՂՄԻՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵԼԸ

1. Հրամանատարի (պետի) կողմից զինծառայողի նկատմամբ դիտավորությամբ անհավասար մոտեցում ցուցաբերելը` վերջինիս նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական

պատասխանատվության ենթարկելու լիազորություններն իրականացնելիս, առաջացնում է կարգապահական պատասխանատվություն`

1) խիստ նկատողություն.

2) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչեւ 30 տոկոսը ներառյալ` մինչեւ երեք ամիս ժամկետով.

3) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

4) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչեւ վեց ամիս ժամկետով.

5) պաշտոնի իջեցում` մեկ աստիճանով.

6) զինվորական ծառայությունից արձակում:»:

Հոդված 26. Օրենքի 6-րդ գլխի վերնագրում «Զինծառայողի կողմից զեկուցագիր ներկայացնելու կարգը» բառերը փոխարինել «Կարգապահական տույժի բողոքարկման կարգը եւ ժամկետները» բառերով:

Հոդված 27. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 47. ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժը զինծառայողը կամ կարգապահական տույժի կիրառման արդյունքում զինվորական ծառայությունից արձակված անձը կարող է բողոքարկել տույժը կիրառած հրամանատարի (պետի) վերադաս հրամանատարին (պետին)` տույժի մասին իրեն գրավոր ծանուցելուց կամ այլ ձեւով իրեն հայտնի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում` ներկայացնելով այդ մասին զեկուցագիր (բողոք), ինչպես նաեւ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում:

2. Կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանի հիման վրա արձակված անհատական իրավական ակտը (հրամանը) չի կարող բողոքարկվել, եթե չի բողոքարկվել կարգապահական տույժ կիրառելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում կիրառված կարգապահական տույժը եւ դրա հիման վրա արձակված այլ իրավական ակտերը դառնում են անբողոքարկելի:

4. Ներկայացված զեկուցագիրը (բողոքը) վերադաս հրամանատարը (պետը) քննարկում է եւ դրա վերաբերյալ որոշում է կայացնում զեկուցագիրը (բողոքը) ստանալուց հետո 15-օրյա ժամկետում:

5. Քննարկելով կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զեկուցագիրը (բողոքը)` վերադաս հրամանատարը (պետը) կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը`

1) զեկուցագիրը (բողոքը) լրիվ կամ մասնակի բավարարելու մասին, կամ

2) զեկուցագիրը (բողոքը) մերժելու մասին:

6. Ներկայացված զեկուցագրի (բողոքի) քննարկման արդյունքում կայացված որոշման պատճենը 3-օրյա ժամկետում ուղարկում է զեկուցագիրը (բողոքը) ներկայացրած անձին:»:

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի 1.3 պաշտպանության ոլորտ, զինված ուժերի բարեփոխումներ բաժնի դրույթներին (պաշտպանության բնագավառի շարունակական բարեփոխումներ) համահունչ եւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի (այսուհետ` կանոնագիրք) կիրառման շրջանակներում ակնհայտ է դարձել, որ կանոնագրքի հատուկ մասում կարգապահական իրավախախտումների համար սահմանված կարգապահական տույժերի ցանկում կանոնագրքի 23-րդ հոդվածում նախատեսված տույժերի տեսակների ոչ ամբողջական ընդգրկումը խնդիրներ է առաջացրել կարգապահական իրավախախտումների դիմաց պատշաճ ներգործություն ապահովելու գործընթացում: Կանոնագրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սպաների կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, ինչպես նաեւ առավել պարզեցված կարգով կարգապահական իրավախախտման դեպքը քննելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի բացակայությունը կրկին անհամաչափ ծանրաբեռնում էր զորային օղակի գործունեությունը: Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հերթապահության կրման կամ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը` որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ: Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ եւ կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում` մինչեւ 30 տոկոս չափով եւ մինչեւ երեք ամիս ժամկետով, հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը եւ կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ եւ կարգավորումներ: Առկա իրողություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նաեւ կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաեւ գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:

 Զինվորական ծառայության կազմակերպման գործընթացը բարելավելու, ծառայության հետ կապված հարաբերությունները հստակեցնելու, 2020 թվականին հայտարարված զորահավաքի վերլուծության արդյունքներով կանոնակարգումներ նախատեսելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ` օրենք) իրականացնել մի շարք համալիր բնույթի կանոնակարգումներ: Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել ըստ ծառայության կազմակերպման համակարգերի առավել ընդգրկուն սահմանել զինվորական ծառայության հասկացությունը, զինծառայողների համար օրենքով սահմանված սահմանափակումների ցանկը լրացնել զինծառայության առանձնահատկություններով եւ ծառայության պատշաճ կազմակերպման ապահովմամբ պայմանավորված սահմանափակումներով, պահեստազորի սպայական կազմը համալրելու նպատակով առաջին սպայական զինվորական կոչում ստանալու հնարավորություն ընձեռել նաեւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունն ավարտող բարձրագույն կրթություն ունեցող այն զինծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով կանցնեն սպայական կարճաժամկետ դասընթացներ, հստակեցնել երկու եղբայրների կողմից միեւնույն զորամասում ծառայություն անցնելու կարգը, քանի որ որոշակի դեպքերում մեկ եղբայրը ծառայության է նշանակված այնպիսի պայմաններով զորամասում, որոնք չեն բավարարվում մյուս եղբոր կողմից, սահմանային տարիքի հասած զինծառայողների համար սահմանել հավասար հնարավորություն` պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու ցանկություն ունենալու դեպքում, ինչպես նաեւ ավագ եւ բարձրագույն սպայական կազմերի պահեստազորայիններին հնարավորություն ընձեռել պայմանագրային զինվորական ծառայության ընդունվել նաեւ սահմանային տարիքը լրանալուց հետո, զորահավաք հայտարարված լինելու դեպքում որպես պաշտոնից ազատելու հիմքեր են նախատեսվում զինծառայողի կողմից իր պարտականությունների կատարման մեջ թերանալը կամ հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե բժշկական եզրացության համաձայն զինծառայողի բուժումը կարող է տեւել մեկ ամսից ավելի, հստակեցվում են համապատասխան հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում կադրերի տրամադրության տակ թողնելու ժամկետները եւ այն դեպքերը, որոնց հիման վրա պահպանվում է զինծառայողին պաշտոնային դրույքաչափի վճարումը, միաժամանակ, հաշվի առնելով մի շարք դեպքերով առկա դատական պրակտիկան, օրենքում սահմանվում է, որ զինծառայողին զինվորական պաշտոնից ազատումը չի հանդիսանում նրա հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում եւ պաշտոնից ազատման, ինչպես նաեւ պայմանագրային զինծառայողների ծառայության այլ վայր փոխադրելու հետ կապված գործընթացների վրա չեն տարածվում ՀՀ աշխատանքային օրենսգրքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամ աշխատանքի էական պայմանների փոփոխության վերաբերյալ դրույթները, առկա խնդիրների լուծման նպատակով հստակեցվում են մարտական հերթապահության իրականացման որոշակի ժամանակացույցով զինծառայություն իրականացնող զինծառայողների արձակուրդների տրամադրման, հանգստյան եւ ոչ աշխատանքային տոնական օրերին աշխատանքի դիմաց այդ ժամանակահատվածով շաբաթվա այլ օրերին հանգստի տրամադրման անհնարինության դեպքում այդ օրերը զինծառայողի ամենամյա արձակուրդին ավելացնելու կարգը, ներառյալ նախկինում զինծառայությունից արձակված անձանց հետ համապատասխան վարչարարության իրականացման ընթացակարգը, որոնց տրվում է նաեւ հետադարձ ուժ, հստակեցվում են զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ճանաչվելու պայմանները, ներառյալ որպես կարիքավոր հաշվառված, ծառայության ընթացքում բավարարում չստացած եւ զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում անընդմեջ իրականացվել է զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության (մինչեւ 2019 թվականը) կամ քաղաքացիական ծառայության հաստիքով (2019 թվականից սկսած) փոխարինելու գործընթաց, արդյունքում տվյալ զինվորական հաստիքը զբաղեցնող զինծառայողը զինվորական ծառայությունից արձակվում է հաստիքների կրճատման հիմքով եւ նշանակվում է քաղաքացիական ծառայության (մինչեւ 2019թ-ը` քաղաքացիական հատուկ ծառայության) պաշտոնի, սակայն քանի որ այդ հիմքը նախատեսված չէ օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում (նաեւ ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում), խնդիրներ եւ արդարացի դժգոհություններ են առաջացել զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված եւ ծառայության ընթացքում բարելավում չստացած` քաղաքացիական ծառայող հանդիսացող նախկին զինծառայողների իրավունքն իրացնելու գործընթացում, մարտական գործողություններին մասնակցած անձանց համար սահմանված պատվովճար ստանալու իրավունք սահմանել նաեւ աշխատանքային կենսաթոշակ ստացող անձանց համար, ինչպես նաեւ անհրաժեշտություն է առաջացել կատարել մի շարք այլ բնույթի ընթացակարգային լուծումներ: Անհրաժեշտություն է առաջացել նաեւ իրականացնել զինծառայության պատշաճ կազմակերպման եւ դրա ապահովման վրա էական ազդեցություն ունեցող մի շարք այլ փոփոխություններ: Մասնավորապես, զինվորական կարգապահության ամրապնդման, պայմանագրային պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում իրավական հետեւանքի սահմանման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու ժամանակահատվածը չհաշվարկել զինվորական ծառայության ստաժում, ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով («Պատիվ ունեմ» ծրագրով) ուսումնառություն անցած (անցնող) անձանց համար սահմանափակում նախատեսել կրթության, գիտության, մշակույթի կամ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար տարկետում ստանալու գործընթացում, քանի որ հակառակ պարագայում վտանգվելու է քաղաքացու հետ կնքված համապատասխան պայմանագրի վերջնական արդյունքը, կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի կողմից պայմանագիրը միակողմանի լուծելու դեպքում սահմանել համապատասխան չափով հրաժարագնի վճարման պարտավորություն եւ ստացած զինվորական կոչման չեղարկում, վարժական հավաքների կազմակերպման գործընթացում առաջացած խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ընտանեկան մի շարք պայմաններ, որոնք ունեցող պահեստազորայինները չեն ներգրավում վարժական հավաքներին, հստակեցնել վարժական հավաքներին կանչված զինծառայողների վրա պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքները եւ պարտականությունները տարածելու հանգամանքը, ինչպես նաեւ վարժական հավաքների կազմակերպման գործընթացում որպես վարժական հավաքի անցկացման նպատակ նախատեսել նաեւ ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավումը (ներկայումս ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշմամբ նախատեսված է վարժական հավաքի կանչված զինծառայողին միայն կամավոր հիմունքներով` պայմանագիր կնքելու միջոցով, մարտական հերթապահության ներգրավումը), օրենքում 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքով կատարված փոփոխությունների հաշվառմամբ հստակեցնել հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց օրենքով սահմանված հիմքերով արձակելու դեպքում օրենքով սահմանված տուգանքի ձեւով իրավական հետեւանքի ծագման ժամկետը` հիմքում ունենալով նախկինում գործող հետուսումնական տասամյա ժամկետը, ինչպես նաեւ այդ կարգավորմանը տալով հետադարձ ուժ` 07.07.2022թ. ՀՕ-289-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: Օրենքը նաեւ հատուկ սահմանել է զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինվորական համազգեստի կրման իրավունքի հատուկ կարգ, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել նման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստը ոչ իրավաչափ կրելու դեպքում սահմանել վարչական բնույթի պատասխանատվություն: Բացի այդ, «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ եւ 28-րդ հոդվածներով սահմանված է պաշտպանության նպատակով խաղաղ եւ պատերազմի ժամանակ տրանսպորտային միջոցների ներգրավման հետ կապված հարաբերությունները` որպես ռազմատրանսպորտային պարտականություն, որի շրջանակներում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համապատասխան տրանսպորտային միջոցները խաղաղ ժամանակ ներգրավում են անցկացվող վարժական հավաքներին, զինվորական մարզումներին եւ զորավարժություններին, իսկ քաղաքացիներին պատկանող համապատասխան տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է պատերազմի ժամանակ, սակայն ռազմատրանսպորտային պարտականության խախտման համար պատասխանատվություն սահմանված չէ: Այդ  նպատակով համապատասխան կարգավորումներ են նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: Միաժամանակ, իրավախախտումների կանխարգելման, զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող բացառապես այդ իրավունքն ունցող անձի կողմից կրումն ապահովելու, պաշտպանության ապահովման գործընթացում էական նշանակություն ունեցող տրանսպորտային միջոցների ներգրավման կարեւորության նկատառումներից ելնելով, առաջարկվում է վարչական պատասխանատվությունը սահմանել տուգանքի ձեւով, ինչպես նաեւ տուգանքի չափերը նախատեսել բարձր եւ կոնկրետ չափերով:

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն,  06.04.2017թ. N 347-Ն, 09.08.2018թ. N 898-Ն, 18.10.2018թ. N 1174-Ն, 06.12.2018թ. N 1419-Ն եւ 04.02.2021թ. N 141-Ն որոշումներում, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքների տրման կարգը, դրանց համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ տեղեկանքների ձեւերը, ինչպես նաեւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք կարգավորիչ ակտերում:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցվում են կարգապահական եւ զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վարչական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող եւ զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին եւ շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Օրենքների նախագծերի փաթեթը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ եւ վեցերորդ պարբերությունների ու 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս` զինված ուժերը անձնակազմով համալրման եւ մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացման, զինծառայողների նյութական եւ սոցիալական ապահովման երաշխիքների մեծացման, զինծառայության գրավչության եւ զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, զինված ուժերի կարգապահության խթանման, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 8-րդ կետի 8.3 եւ 14-րդ կետի 14.3 ենթակետերի, ՀՀ կառավարության 16.12.2021թ. N 2098-ԼՀԳ որոշմամբ հաստատված հայեցակարգի միջոցառումների ծրագրի 3.5-րդ կետերի պահանջների կատարման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, կարող է առաջացնել լրացուցիչ ծախսեր:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N 294-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Հարգանքով`      ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում