Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում.
1) առաջին նախադասությունում «զինված ուժերում եւ այլ զորքերում» բառերը փոխարինել «պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում» բառերով.
2) երկրորդ նախադասությունում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում սույն» բառերը փոխարինել «Սույն» բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի.
1) 3-րդ կետում «թողնելու» բառից հետո լրացնել «կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու կամ կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու» բառերը.
2) 4-րդ կետում «ուսման կամ» բառերից հետո լրացնել «զինծառայողի՝» բառը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետում «միավորումներ» բառը փոխարինել «կազմակերպություններ» բառով, իսկ «միավորման» բառը փոխարինել «կազմակերպության» բառով.
2) 4-րդ կետում «միջոցներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ծառայության կրման ցանկացած վայրում օգտագործել սմարթֆոն տիպի բջջային հեռախոս՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի» բառերը.
3) 5-րդ կետում «դրանց» բառից հետո լրացնել «, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցել հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման» բառերը.
4) լրացնել 10-րդ, 11-րդ եւ 12-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«10) անհատական կամ կոլեկտիվ ձեւաչափով հրապարակային հնչեցնել ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ.
11) համացանցով եւ զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով տարածել կամ քննարկել զինված ուժերի գործունեության կամ տեղակայման կամ իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր կամ լուսանկարներ՝ բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների.
12) առանց իրավասու վերադաս հրամանատարին (պետին) գրավոր տեղեկացնելու՝ դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) սպայական դասընթաց անցած բարձրագույն կրթություն ունեցող շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից արձակելիս:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում.
1) 9-րդ մասում «անգամ» բառից հետո լրացնել «՝ մինչեւ «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ» բառերը.
2) 11-րդ մասում «զինծառայողներին» բառից հետո լրացնել «համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելիս շնորհվում է իրենց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը համապատասխանող զինվորական կոչում, իսկ հերթական կոչում ստանալու համար սահմանված ժամկետը լրացած լինելու դեպքում» բառերը.
3) 12-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սպայական կազմի զինծառայողը զրկվում է նաեւ կնքված պայմանագրի ընթացքում շնորհված զինվորական կոչումից, իսկ եթե կնքված պայմանագրի ընթացքում շնորհվել է մեկից ավելի զինվորական կոչում, ապա՝ վերջինը շնորհված զինվորական կոչումից՝ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու դեպքում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զինվորական կոչում շնորհելու մասին անհատական իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, որի արդյունքում զինվորական ծառայությունից արձակվելուց հետո զինծառայողը պահեստազորում հաշվառվում է մինչեւ զրկված զինվորական կոչումն ունեցած զինվորական կոչումով:»:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երրորդ նախադասությունում «զորակոչի» բառից հետո լրացնել «շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի» բառերը.
2) 4-րդ մասի երկրորդ նախադասությունում «ժամկետը» բառը փոխարինել «ու դրա շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետները» բառերը:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն մասով սահմանված գիտության, կրթության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաեւ սույն հոդվածի
7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին:»:
Հոդված 8.
Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունում «իսկ» բառը հանել, իսկ «ծննդյան օրը» բառերից հետո լրացնել «, իսկ 1-ին մասի
5-րդ կետով նախատեսված՝ մինչեւ 18 տարեկան քույր կամ եղբայր ունենալու դեպքում՝ մինչեւ քրոջ կամ եղբոր 18 տարին լրանալու օրը» բառերը:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 11-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Զորակոչի ենթակա քաղաքացու առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտությունները հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում փորձաքննական եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո եւ քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է հաջորդ զորակոչի ժամանակ:»:
Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, բացառությամբ եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում:»:
Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասում.
1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.».
2) լրացնել 7-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:»:
Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 2-րդ կետի՝
ա. «ա» ենթակետում «ոչ պիտանի» բառերը փոխարինել «ժամանակավորապես ոչ պիտանի կամ 7-րդ կետի համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի» բառերով.
բ. «գ» ենթակետում «կարգով» բառից հետո լրացնել «անհայտ բացակայող կամ» բառերը, իսկ «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով.
2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «կարգով» բառից հետո լրացնել
«՝ արձակման հիմք ծագելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում» բառերը.
3) 4-րդ մասում «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով» բառերը:
Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում «մինչեւ 5, իսկ դասախոսական, գիտահետազոտական կամ բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հազվագյուտ մասնագիտություններ ունեցող զինծառայողներինը՝» բառերը հանել:
Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություններ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հերթական պայմանագիր կնքելու մասին զեկուցագրում պայմանագրային զինծառայողի կողմից նշվում է կնքվող պայմանագրի ժամկետը, ընդ որում, եթե մինչեւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է 5 տարուց, ապա կողմերի համաձայնությամբ հերթական պայմանագիրը կնքվում է մինչեւ սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածով: Պայմանագրային զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու համար որոշիչ նշանակություն ունի պայմանագրային զինծառայողի կողմից սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորումն անցած լինելու հանգամանքը:».
2) 4-րդ մասում «մասով» բառից հետո լրացնել «, իսկ ավագ սպայական կամ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող քաղաքացիների հետ՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից՝ նաեւ սույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերը:
Հոդված 15. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «թողնելու» բառից հետո լրացնել «կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու» բառերը:
Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածում.
1) 6-րդ մասի 5-րդ կետում «եւ բարձրագույն սպայականի» բառերը հանել, իսկ «անձնակազմին վերաբերող» բառերը փոխարինել «անհատական» բառով.
2) 7-րդ մասում «եւ բարձրագույն սպայականի» բառերը հանել:
Հոդված 17. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 8-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8) ռազմական դրության ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում:»:
Հոդված 18. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Բարձր զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված պայմանագրային զինծառայողին տվյալ զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմամբ նախատեսված բարձր հերթական զինվորական կոչում չի շնորհվում:»:
Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետում «կարգով» բառից հետո լրացնել «, իսկ ռազմական դրության ժամանակ՝ նաեւ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում» բառերը.
2) լրացնել 7.1-ին, 7.2-րդ, 7.3-րդ եւ 7.4-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«7.1) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործուղման դեպքում.
7.2) զորահավաք հայտարարված լինելու ժամանակահատվածում հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե բժշկական եզրացության համաձայն զինծառայողի բուժումը կարող է տեւել մեկ ամսից ավելի.
7.3) համապատասխան զինվորական պաշտոնում պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.
7.4) եթե նշանակվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի կողմից արձակուրդից վերադառնալու դեպքում.»:
Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածի.
1) 1-ին մասում՝
ա. 1-ին կետում «արձակուրդում» բառից հետո լրացնել «կամ մինչեւ վեց ամիս ժամկետով ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման մեջ» բառերը, իսկ «մինչեւ արձակուրդի ավարտը» բառերը փոխարինել «համապատասխանաբար մինչեւ արձակուրդի կամ ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման ժամկետի ավարտի օրվան հաջորդող 60-րդ օրը» բառերով.
բ. 3-րդ կետում «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձեւով պատժի դատապարտվելու դեպքում՝ երկու ամսից ոչ ավելի» բառերը.
գ. լրացնել 5.1-ին եւ 5.2-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5.1) 7.1-ին եւ 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխանաբար մինչեւ գործուղման կամ բուժման ավարտի օրվան հաջորդող 30-րդ օրը.
5.2) 7.3-րդ եւ 7.4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ մեկ ամսից ոչ ավելի.».
դ. 7-րդ կետում «մինչեւ ազատվելը» բառերը փոխարինել «վերադառնալու օրվանից՝ մեկ ամսից ոչ ավելի» բառերը.
2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություններ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամկետի ավարտի օրվա դրությամբ պայմանագրային զինծառայողի՝ բուժման մեջ գտնվելու դեպքում կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ գտնվելու ժամկետը երկարաձգվում է մինչեւ պայմանագրային զինծառայողի բուժման ավարտի օրը: Սույն հոդվածի համաձայն պայմանագրային զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելը չի հանդիսանում պայմանագրային զինծառայողի հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում եւ զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի գործողությունը:»:
Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածի.
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «հակացուցված է» բառերից հետո լրացնել «, կամ առկա են սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված պայմանները» բառերը.
2) 6-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի գործողությունը:»:
Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածի.
1) 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1. Պայմանագրային զինծառայողի հերթական արձակուրդին միացվում են նաեւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս:»:
2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում:»:
Հոդված 23. Օրենքի 54-րդ հոդվածում.
1) 1-ին մասի՝
ա. 5-րդ կետում «եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի» բառերը փոխարինել «եթե զինծառայողը համաձայն չէ թողնվելու կադրերի տրամադրության տակ կամ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն» բառերով.
բ. 6-րդ կետում «եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի» բառերը փոխարինել «եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն» բառերով.
2) 3-րդ մասում՝
ա. առաջին նախադասությունում «ծառայության ընթացքում» բառերը լրացնել «ծառայության առաջին տաս տարվա ընթացքում» բառերով.
բ. լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է այն անձի համար, ով սույն մասով սահմանված պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո երեք տարվա ընթացքում դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար եւ այդ ժամկետում նրա հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիր՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նախկին (դադարեցված) պայմանագրի պայմաններով՝ հաշվի առնելով նաեւ վճարված տուժանքի չափը եւ նախկինում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության շրջանակներում ծառայած ժամկետը, որի դեպքում տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաեւ մինչեւ այդ օրը վճարված տուժանքի գումարը չի վերադարձվում պայմանագրային զինծառայողին:».
3) լրացնել 5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն պարտադիր կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն չունեցող պայմանագրային զինծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքով արձակելիս պայմանագրային զինծառայողի համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածով նախատեսված պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու հրաժարագին վճարելու պարտավորություն՝ պայմանագրային զինծառայողի վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափի եռապատիկ չափով: Մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն մասով սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը նախատեսվում է զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերում: Հրաժարագին վճարելու պահանջը պայմանագրային զինծառայողին է ներկայացվում մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու մասին անհատական իրավական ակտն ընդունելը՝ զինվորական ծառայությունից արձակելու մասին պայմանագրային զինծառայողի զեկուցագիրը համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի կառավարման իրավասու ստորաբաժանումում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրաժարագին վճարելու պահանջի ներկայացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրային զինծառայողի կողմից հրաժարագինը չվճարելու կամ դրա վճարումից հրաժարվելու դեպքում հրաժարագնի բռնագանձումն իրականացվում է դատական կարգով:»:
Հոդված 24. Օրենքի 55-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի երրորդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն մասով չնախատեսված եւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձանց կողմից զինվորական համազգեստի կրումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:».
2) 5-րդ մասի առաջին նախադասությունում «հրամանը չեղյալ համարելու» բառերը փոխարինել «հրամանն անվավեր ճանաչելու» բառերով.
3) 6-րդ մասի առաջին նախադասությունում «ժամկետում» բառից հետո լրացնել «, ընդ որում, օտարերկրյա պետություն ուսումնառության կամ ծառայության գործուղված զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հրամանը տրվում է զինծառայողի գործուղումը դադարեցնելու եւ զինծառայողին հետ կանչելու մասին հրամանի ընդունման եւ զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հիման վրա» բառերը:
Հոդված 25. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «վերապատրաստելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավելու» բառերը:
Հոդված 26. Օրենքի 59-րդ հոդվածում.
1) 5-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, ով պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձեւով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավելու հայտարարված վարժական հավաքին:».
2) 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «դեպքում» բառը փոխարինել «, ինչպես նաեւ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կամ «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված պայմաններ չունենալու դեպքերում» բառերով.
3) 7-րդ մասում՝
ա. «բավարարումների» բառից հետո լրացնել «՝ ծառայությունն իրականացնելով զորանոցային պայմաններում եւ, ըստ անհրաժեշտության, ներգրավելով մարտական հերթապահության» բառերը,
բ. «զինծառայողների համար օրենքով» բառերը փոխարինել «պայմանագրային զինծառայողների համար սույն օրենքով եւ այլ օրենքներով» բառերով.
4) 9-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին կարող են կանչվել միեւնույն գործատուի (մարմնի, կազմակերպության) աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան 5 տոկոսի չափով աշխատողներ:»:
Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածում.
1) 4-րդ մասի առաջին նախադասությունում «ապահովությունը» բառից հետո լրացնել «սահմանվում է ամսական օրացուցային օրերի հաշվարկով եւ» բառերը.
2) 13-րդ մասի առաջին նախադասությունում «պատճառով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 7.2-րդ, 7.3-րդ եւ
7.4-րդ կետերի ու 3-րդ մասի համաձայն» բառերը
3) 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերում սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաեւ այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին տրվում է հատուցում՝ չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար, որի չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերի թվով բազմապատկելու միջոցով:»:
Հոդված 28. Օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ մասում, 65-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, 66-րդ հոդվածի 3-րդ մասում, 67-րդ հոդվածի 1-ին մասում, 68-րդ, 69-րդ ու 71-րդ հոդվածների 2-րդ մասերում «կենսաթոշակի իրավունք ունեցող» եւ 64-րդ հոդվածի 5-րդ ու 71-րդ հոդվածի 2-րդ մասերում «կենսաթոշակ ստացող» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով:
Հոդված 29. Օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասի՝
1) առաջին նախադասությունում «սակայն,» բառից հետո լրացնել «առնվազն» բառը,
2) երկրորդ նախադասությունում «ընթացքում,» բառից հետո լրացնել «կամ այդ օրվանից հետո մինչեւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում» բառերը:
Հոդված 30. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
բ. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք:»:
Հոդված 31. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել 6-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«6. Սույն օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրվում է պետական լիազոր մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից: Տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ տեղեկանքի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 32. Օրենքի 72-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, ոստիկանության,» բառերը փոխարինել «պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության եւ» բառերով.
2) 2-րդ մասի 4-րդ կետում «65-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերից հետո լրացնել «66-րդ հոդվածի 3-րդ մասի,» բառերը, «64-րդ,» բառը փոխարինել «64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 3-րդ մասի,» բառերով, իսկ «դրույթները» բառից հետո լրացնել «, եւ զինված ուժերում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւոր ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի
64-րդ եւ 65-րդ հոդվածների 1-ին մասերի դրույթները» բառերը:
Հոդված 33. Օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում «առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ» բառերը փոխարինել «մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կամ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով» բառերով:
Հոդված 34. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) «ա» կետի գործողությունը տարածվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-289-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա.
2) «բ» կետի գործողությունը տարածվում է 2017 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների, ինչպես նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ ուսման ծախսերի փոխհատուցման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողների վրա:
3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 20-ից «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների վրա:
4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա եւ 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողները կարող են դիմել ծառայությունից արձակումն իրականացրած պետական լիազոր մարմին՝ հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով: Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանվում է սույն մասի համաձայն վարչարարության իրականացման կարգը:
5. Սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտը, ինչպես նաեւ սույն օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: