1) առաջին նախադասության «զինված ուժերում եւ այլ զորքերում» բառերը փոխարինել «պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության համակարգերում» բառերով.
2) երկրորդ նախադասության «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ այլ զորքերում սույն» բառերը փոխարինել «Սույն» բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 3-րդ կետը «թողնելու» բառից հետո լրացնել «կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու կամ կարգապահական տույժի կարգով կարգապահական վաշտում գտնվելու» բառերով.
2) 4-րդ կետը «ուսման կամ» բառերից հետո լրացնել «զինծառայողի՝» բառով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետի «միավորումներ» բառը փոխարինել «կազմակերպություններ» բառով, իսկ «միավորման» բառը՝ «կազմակերպության» բառով.
2) 4-րդ կետը «միջոցներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ծառայության կրման ցանկացած վայրում օգտագործելու սմարթֆոն տիպի բջջային հեռախոս, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի» բառերով.
3) 5-րդ կետը «դրանց» բառից հետո լրացնել «, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցելու հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.
«10) անհատական կամ կոլեկտիվ ձեւաչափով հրապարակային հնչեցնելու ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ.
11) համացանցով եւ զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով տարածելու կամ քննարկելու զինված ուժերի գործունեության կամ տեղակայման կամ իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր կամ լուսանկարներ, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների.
12) առանց իրավասու վերադաս հրամանատարին (պետին) գրավոր տեղեկացնելու՝ դուրս գալու Հայաստանի Հանրապետության սահմաններից:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) սպայական դասընթաց անցած բարձրագույն կրթություն ունեցող շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին՝ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից արձակելիս:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասը «անգամ» բառից հետո լրացնել «՝ մինչեւ «փոխգնդապետ» զինվորական կոչումը ներառյալ» բառերով.
2) 11-րդ մասը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի ցուցակներում գրանցելիս շնորհվում է իրենց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը համապատասխանող զինվորական կոչում, իսկ հերթական կոչում ստանալու համար սահմանված ժամկետը լրացած լինելու դեպքում» բառերով.
3) 12-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սպայական կազմի զինծառայողը զրկվում է նաեւ կնքված պայմանագրի ընթացքում շնորհված զինվորական կոչումից, իսկ եթե կնքված պայմանագրի ընթացքում շնորհվել է մեկից ավելի զինվորական կոչում, ապա վերջինը շնորհված զինվորական կոչումից՝ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու դեպքում՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով զինվորական կոչում շնորհելու մասին անհատական իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու միջոցով, որի արդյունքում զինվորական ծառայությունից արձակվելուց հետո զինծառայողը պահեստազորում հաշվառվում է մինչեւ զրկված զինվորական կոչումն ունեցած զինվորական կոչումով:»:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երրորդ նախադասությունը «զորակոչի» բառից հետո լրացնել «շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետի» բառերով.
2) 4-րդ մասի երկրորդ նախադասության «ժամկետը» բառը փոխարինել «ու դրա շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետները» բառերով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումների համար, ինչպես նաեւ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված տարկետումները չեն կարող տրվել սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն նպատակային ուսումնառության համար տարկետում ստացած քաղաքացիներին:»:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասության «իսկ» բառը հանել, իսկ նույն նախադասությունը «ծննդյան օրը» բառերից հետո լրացնել «, իսկ 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ մինչեւ 18 տարեկան քույր կամ եղբայր ունենալու դեպքում՝ մինչեւ քրոջ կամ եղբոր 18 տարին լրանալու օրը» բառերով:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 11-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Զորակոչի ենթակա քաղաքացու առողջական վիճակի անհրաժեշտ հետազոտությունները հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում փորձաքննական եզրակացություն չի կայացվում, համապատասխան հետազոտությունները շարունակվում են հայտարարված զորակոչից հետո, եւ քաղաքացու առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է հաջորդ զորակոչի ժամանակ:»:
Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող շարքային կազմի պարտադիր զինծառայողն իր ցանկությամբ ծառայության է նշանակվում եղբոր ծառայության վայրի զորամասում, բացառությամբ եթե շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության ժամկետը գերազանցում է 17 ամիսը, կամ եղբայրը պարտադիր զինվորական ծառայություն է անցնում այնպիսի զորամասում, որտեղ ծառայություն անցնելու համար անհրաժեշտ պայմանները չեն բավարարվում զորակոչվող եղբոր կողմից, կամ ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չէ հայտարարված զորակոչի շրջանակներում:»:
Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասում՝
1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) ժամանակավորապես ոչ պիտանի է զինվորական ծառայության համար.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) ոչ պիտանի է զինվորական ծառայության համար:»:
Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի՝
ա. «ա» ենթակետում «ոչ պիտանի» բառերը փոխարինել «ժամանակավորապես ոչ պիտանի կամ 7-րդ կետի համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի» բառերով,
բ. «գ» ենթակետը «կարգով» բառից հետո լրացնել «անհայտ բացակայող կամ» բառերով, իսկ նույն ենթակետի «դեպքում» բառը փոխարինել «դեպքերում» բառով.
2) 3-րդ մասի առաջին նախադասությունը «կարգով» բառից հետո լրացնել «՝ արձակման հիմք ծագելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում» բառերով.
3) 4-րդ մասը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «մինչեւ 5, իսկ դասախոսական, գիտահետազոտական կամ բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հազվագյուտ մասնագիտություններ ունեցող զինծառայողներինը՝» բառերը:
Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Հերթական պայմանագիր կնքելու մասին զեկուցագրում պայմանագրային զինծառայողի կողմից նշվում է կնքվող պայմանագրի ժամկետը, ընդ որում, եթե մինչեւ պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է հինգ տարուց, ապա կողմերի համաձայնությամբ հերթական պայմանագիրը կնքվում է մինչեւ սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածով: Պայմանագրային զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու համար որոշիչ նշանակություն ունի պայմանագրային զինծառայողի կողմից սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորումն անցած լինելու հանգամանքը:».
2) 4-րդ մասը «մասով» բառից հետո լրացնել «, իսկ ավագ սպայական կամ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող քաղաքացիների հետ՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից՝ նաեւ սույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով:
Հոդված 15. Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «թողնելու» բառից հետո լրացնել «կամ առանց հարգելի պատճառների ծառայության վայր չներկայանալու» բառերով:
Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի 5-րդ կետի «եւ բարձրագույն սպայականի» բառերը հանել, իսկ «անձնակազմին վերաբերող» բառերը փոխարինել «անհատական» բառով.
2) 7-րդ մասի «եւ բարձրագույն սպայականի» բառերը հանել:
Հոդված 17. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) ռազմական դրության ժամանակ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում:»:
Հոդված 18. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բարձր զինվորական պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակված պայմանագրային զինծառայողին տվյալ զինվորական պաշտոնի հաստիքային դասակարգմամբ նախատեսված բարձր հերթական զինվորական կոչում չի շնորհվում:»:
Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, իսկ ռազմական դրության ժամանակ՝ նաեւ իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-7.4-րդ կետերով.
«7.1) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործուղման դեպքում.
7.2) զորահավաք հայտարարված լինելու ժամանակահատվածում հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե, բժշկական եզրակացության համաձայն, զինծառայողի բուժումը կարող է տեւել մեկ ամսից ավելի.
7.3) համապատասխան զինվորական պաշտոնում պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.
7.4) եթե նշանակվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի կողմից արձակուրդից վերադառնալու դեպքում.»:
Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին կետը «արձակուրդում» բառից հետո լրացնել «կամ մինչեւ վեց ամիս ժամկետով ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման մեջ» բառերով, իսկ նույն կետի «մինչեւ արձակուրդի ավարտը» բառերը փոխարինել «համապատասխանաբար մինչեւ արձակուրդի կամ ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման ժամկետի ավարտի օրվան հաջորդող 60-րդ օրը» բառերով,
բ. 3-րդ կետը «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձեւով պատժի դատապարտվելու դեպքում՝ երկու ամսից ոչ ավելի» բառերով,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 5.2-րդ կետերով.
«5.1) 7.1-ին եւ 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխանաբար մինչեւ գործուղման կամ բուժման ավարտի օրվան հաջորդող 30-րդ օրը.
5.2) 7.3-րդ եւ 7.4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ մեկ ամսից ոչ ավելի.»,
դ. 7-րդ կետի «մինչեւ ազատվելը» բառերը փոխարինել «վերադառնալու օրվանից՝ մեկ ամսից ոչ ավելի» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամկետի ավարտի օրվա դրությամբ պայմանագրային զինծառայողի՝ բուժման մեջ գտնվելու դեպքում կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ գտնվելու ժամկետը երկարաձգվում է մինչեւ պայմանագրային զինծառայողի բուժման ավարտի օրը: Սույն հոդվածի համաձայն՝ պայմանագրային զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելը չի հանդիսանում պայմանագրային զինծառայողի հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում եւ զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի գործողությունը:»:
Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «հակացուցված է» բառերից հետո լրացնել «, կամ առկա են սույն օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանները» բառերով.
2) 6-րդ մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պայմանագրային զինծառայողին ծառայության նոր վայր տեղափոխման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի գործողությունը:»:
Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պայմանագրային զինծառայողի հերթական արձակուրդին միացվում են նաեւ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս:».
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում:»:
Հոդված 23. Օրենքի 54-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 4-րդ կետը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերով,
բ. 5-րդ կետի «եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի» բառերը փոխարինել «եթե զինծառայողը համաձայն չէ թողնվելու կադրերի տրամադրության տակ կամ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի, կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն» բառերով,
գ. 6-րդ կետը «կետերով» բառից հետո լրացնել «կամ 1.1-ին մասով» բառերով, իսկ նույն կետի «եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի» բառերը փոխարինել «եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի, կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն» բառերով.
2) 3-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «ծառայության ընթացքում» բառերը փոխարինել «ծառայության առաջին տասը տարվա ընթացքում» բառերով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է այն անձի համար, որը սույն մասով սահմանված պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո՝ երեք տարվա ընթացքում, դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար, եւ այդ ժամկետում նրա հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիր՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նախկին (դադարեցված) պայմանագրի պայմաններով՝ հաշվի առնելով նաեւ վճարված տուժանքի չափը եւ նախկինում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության շրջանակներում ծառայած ժամկետը, որի դեպքում տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաեւ մինչեւ այդ օրը վճարված տուժանքի գումարը չի վերադարձվում պայմանագրային զինծառայողին:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն չունեցող պայմանագրային զինծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքով արձակելիս պայմանագրային զինծառայողի համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածով նախատեսված պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու հրաժարագին վճարելու պարտավորություն՝ պայմանագրային զինծառայողի վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափի եռապատիկի չափով: Մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալը պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն մասով սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը նախատեսվում է զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերում: Հրաժարագին վճարելու պահանջը պայմանագրային զինծառայողին է ներկայացվում մինչեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու մասին անհատական իրավական ակտն ընդունելը՝ զինվորական ծառայությունից արձակելու մասին պայմանագրային զինծառայողի զեկուցագիրը համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի կառավարման իրավասու ստորաբաժանումում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրաժարագին վճարելու պահանջի ներկայացման օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրային զինծառայողի կողմից հրաժարագինը չվճարելու կամ դրա վճարումից հրաժարվելու դեպքում հրաժարագնի բռնագանձումն իրականացվում է դատական կարգով:»:
Հոդված 24. Օրենքի 55-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով չնախատեսված եւ զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ անձանց կողմից զինվորական համազգեստի կրումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:».
2) 5-րդ մասի առաջին նախադասության «հրամանը չեղյալ համարելու» բառերը փոխարինել «հրամանն անվավեր ճանաչելու» բառերով.
3) 6-րդ մասի առաջին նախադասությունը «ժամկետում» բառից հետո լրացնել «, ընդ որում, օտարերկրյա պետություն ուսումնառության կամ ծառայության գործուղված զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու հրամանը տրվում է զինծառայողի գործուղումը դադարեցնելու եւ զինծառայողին հետ կանչելու մասին հրամանի ընդունման եւ զինծառայողի կողմից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հիման վրա» բառերով:
Հոդված 25. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «վերապատրաստելու» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավելու» բառերով:
Հոդված 26. Օրենքի 59-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձեւով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավվելու հայտարարված վարժական հավաքին:».
2) 6-րդ մասի երկրորդ նախադասության «դեպքում» բառը փոխարինել «, ինչպես նաեւ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններ չունենալու դեպքերում» բառերով.
3) 7-րդ մասի՝
ա. «բավարարումների» բառից հետո լրացնել «՝ ծառայությունն իրականացնելով զորանոցային պայմաններում եւ, ըստ անհրաժեշտության, ներգրավվելով մարտական հերթապահության» բառերով,
բ. «զինծառայողների համար օրենքով» բառերը փոխարինել «պայմանագրային զինծառայողների համար սույն օրենքով եւ այլ օրենքներով» բառերով.
4) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին կարող են կանչվել մինչեւ 15-ը ներառյալ աշխատող ունեցող միեւնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը մեկ աշխատող, 16-ից մինչեւ 30-ը ներառյալ աշխատող ունեցող միեւնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը երկու աշխատող, իսկ 30-ից ավելի աշխատող ունեցող միեւնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան հինգ տոկոսի չափով աշխատողներ:»:
Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «ապահովությունը» բառից հետո լրացնել «սահմանվում է ամսական օրացուցային օրերի հաշվարկով եւ» բառերով.
2) 13-րդ մասի առաջին նախադասությունը «պատճառով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ, սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 7.2-րդ, 7.3-րդ եւ 7.4-րդ կետերի ու 3-րդ մասի համաձայն,» բառերով.
3) 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«16. Զինվորական ծառայությունից արձակվող եւ զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին եւ 1.1-ին մասերով սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաեւ այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին տրվում է հատուցում՝ չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար, որի չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու եւ չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերի թվով բազմապատկելու միջոցով:»:
Հոդված 28. Օրենքի 63-րդ հոդվածի 10-րդ մասում, 65-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, 66-րդ հոդվածի 3-րդ մասում, 67-րդ հոդվածի 1-ին մասում, 68-րդ, 69-րդ ու 71-րդ հոդվածների 2-րդ մասերում «կենսաթոշակի իրավունք ունեցող» եւ 64-րդ հոդվածի 5-րդ ու 71-րդ հոդվածի 2-րդ մասերում «կենսաթոշակ ստացող» բառերը փոխարինել «կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող» բառերով:
Հոդված 29. Օրենքի 65-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. երրորդ նախադասության «այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում» բառերը փոխարինել «պայմանագրային զինծառայողներին վճարվում է ամսական դրամական հատուցում» բառերով,
բ. չորրորդ նախադասության «բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում» բառերը փոխարինել «ամսական դրամական հատուցում» բառերով.
2) 3-րդ մասի՝
ա. առաջին նախադասությունը «սակայն,» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,
բ. երկրորդ նախադասությունը «ընթացքում,» բառից հետո լրացնել «կամ այդ օրվանից հետո մինչեւ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում» բառերով:
Հոդված 30. Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
բ. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք:»:
Հոդված 31. Օրենքի 71-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Սույն օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից եւ երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրվում է պետական լիազոր մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից: Տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ տեղեկանքի ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 32. Օրենքի 72-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության,» բառերը փոխարինել «պաշտպանության եւ ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության եւ» բառերով.
2) 2-րդ մասի 4-րդ կետը «65-րդ հոդվածի 1-ին մասի,» բառերից հետո լրացնել «66-րդ հոդվածի 3-րդ մասի,» բառերով, նույն կետի «64-րդ,» բառը փոխարինել «64-րդ հոդվածի, 65-րդ հոդվածի 1-ին մասի, 66-րդ հոդվածի 3-րդ մասի,» բառերով, իսկ նույն կետը երկրորդ «դրույթները» բառից հետո լրացնել «, եւ զինված ուժերում հոգեւոր ծառայություն իրականացնող հոգեւոր ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 64-րդ եւ 65-րդ հոդվածների 1-ին մասերի դրույթները» բառերով:
Հոդված 33. Օրենքի 73-րդ հոդվածի 7-րդ մասում «առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ» բառերը փոխարինել «մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կամ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ զինվորական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու կապակցությամբ զինվորական հաստիքը կրճատվելու հիմքերով» բառերով:
Հոդված 34. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) «ա» կետի գործողությունը տարածվում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-289-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա.
2) «բ» կետի գործողությունը տարածվում է 2017 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների, ինչպես նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող եւ ուսման ծախսերի փոխհատուցման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողների վրա:
3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 20-ից «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն զինվորական պաշտոնից ազատված եւ կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների վրա:
4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա, եւ 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողները կարող են դիմել ծառայությունից արձակումն իրականացրած պետական լիազոր մարմին հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով: Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանվում է սույն մասի համաձայն վարչարարության իրականացման կարգը:
5. Սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտը, ինչպես նաեւ սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: