Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 94-րդ հոդվածում
1. վերնագրում «Բնության» բառից հետո լրացնել «եւ մշակույթի»բառերը:
2. 1-ին մասում. «բնության հուշարձանի,» բառերից հետո լրացնել «արգելոց-թանգարանի, հնագիտական պարկի, հուշարձանի պահպանության գոտու» բառերը ։
3. 1-ին մասում «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով ։
4. Լրացնել նոր` 2-րդ մաս՝
«2. Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 95- րդ հոդվածում
1. 1-ին պարբերությունում «հիսունապատիկից ութսունապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի» բառերով, իսկ «հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից երեքհարյուրհիսնապատիկի» բառերով:
2. Լրացնել նոր` 2-րդ պարբերություն.
«Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: